Սուրբ Հարության տաճարի դռները բացվել են ուխտավորների առջև          Նախաքննության ավարտի մասին հայտարարությունը նպատակ ունի կանխել Դավիթ Մինասյանի ազատ արձակումը       «Jeep» մակնիշի ավտոմեքենան Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնին    

13 հուլ 2018 19:22

Գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

Ուկրաինայի Դնեպր քաղաքի գործարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Պայթել է գործարանի վառարանը։ Ինչպես տեղեկանում ենք Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պաշտոնական կայքի հրապարակած տվյալներից, պայթյունի հետեւանքով 2 մարդ է զոհվել։
Դեպքի վայր ժամանած իրավապահները ֆիքսել են, որ գորածարանի ցեխերից մեկում, արտադրական պրոցեսի ժամանակ վտանգավոր քսուքով աման է պայթել, որը գտնվել է էլեկտրական վառարանի մեջ։ Այն նախատեսված է եղել հատուկ մետաղի ձուլման համար, որպես համաձուլվածքային բաղադրիչ։ Երկու զոհերն էլ նույն գործարանի աշխատակիցներ են եղել։ Երկրորդը մահացել է հիվանդանոցում, իսկ առաջինը՝ տեղում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր