Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. մտահոգիչ թվեր. «Ժողովուրդ»          Ինչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին, մինչև երբ Ռոմանոս Պետրոսյանը կղեկավարի ՀԷՑ-ը. «Ժողովուրդ»       ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում ներկայացրել է «Հայաստանի ժողովրդագրական ռազմավարության գաղափարախոսությունը»    

14 հուլ 2018 16:50

Գյանջայում ստեղծված լարված իրավիճակի պատճառով Ադրբեջանի ՊՆ-ն ուժեղացնում է ռազմական օբյեկտների պաշտպանությունը

Գյանջայում ստեղծված լարված իրավիճակի պատճառով Ադրբեջանի ՊՆ-ն ուժեղացնում է ռազմական օբյեկտների պաշտպանությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանձնարարել է ուժեղացնել երկրի ռազմական օբյեկտների պաշտպանությունը և բարձրացնել զինծառայողների մարտական պատրաստությունը երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում (Գանձակ) ստեղծված լարված իրավիճակի պատճառով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

«Նախարարը պատասխանատու անձանց կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ բարձրացնելու զինծառայողների մարտական և բարոյահոգեբանական պատրաստությունը: Հանձնարարել է նաև ուժեղացնել ռազմական օբյեկտների պաշտպանությունը»,-նշված է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հայտարարության մեջ:

ՊՆ հայտարարույան համաձայն՝ նախարարի հանձնարարականը հաջորդել է Գյանջայում ստեղծված լարված իրավիճակին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր