Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

17 հուլ 2018 15:30

Առողջապահության նախարարը թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն և բարձր կամ ցածր հեմոգլոբին ունեցողների ծառայության մեջ խնդիր չի տեսնում

Առողջապահության նախարարը թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն և բարձր կամ ցածր հեմոգլոբին ունեցողների ծառայության մեջ խնդիր չի տեսնում2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացած նոր զինծառայության ձևաչափի՝ թերքաշայինների, գերքաշայինների, գիշերամիզություն և բարձր ու ցածր հեմոգլոբին ունեցողների ծառայության անցնելու հարցում ՀՀ առողջապահության նախարարը խնդիր չի տեսնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն ԹորոսյանըԿառավարության ընդունած թիվ 404 որոշման (թերքաշ, գերքաշ, բարձր և ցածր հեմոգլոբին ու գիշերամիզություն ունեցողները զորակոչվում են բանակ) հետ կապված մարդկանց դժգոհությունների վերաբերյալ ասաց, որ որոշման ընդունումից հետո այն անմիջապես ներկայացվել է փոփոխությունների:
«Այն թերությունները, որոնք ի սկզբանե կային, շտկվել են: Կարծում եմ, եթե բժշկական անձնակազմն ու փորձագետները վստահ են, որ, օրինակ, թերքաշայինների դեպքում 45 կգ-ը կարելի է իջեցնել մինչև 43-ի, ես դրանում խնդիր չեմ տեսնում: Միանշանակ, իմ կարծիքը չի կարող ավելի գերակշիռ լինել, քան մասնագետինը»,- շեշտեց Արսեն Թորոսյանը:
Նախարարը հավաստիացրեց, որ նման չափանիշները միշտ են վերանայվել և վերանայվում են ու կարիք լինելու դեպքում կրկին կվերանայվեն:
2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ավելացվել է զինծառայության ևս մեկտարբերակ՝ Ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով (ԾՀՕԿ):
Այս պարագայում կզորակոչվեն առողջական որոշ խնդիրներ ունեցող զորակոչիկները՝ գիշերամիզություն ունեցողները, թերքաշայինները (նորմայից 2 կգ պակաս լինելու դեպքում՝ 43-45 կգ), գերքաշայինները (նորմայից 4 կգ ավել լինելու դեպքում) ու հեմոգլոբինի ցածր կամ բարձրմակարդակ ունեցողները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր