Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

17 հուլ 2018 17:24

ԱԺ-ում ԸՕ քննարկման ժամանակ թեժ բանավեճ է ծավալվել

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբում կրկին լարվածություն առաջացավ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների և վարչապետին կից ընտրական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի միջև:
Նախ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Որպեսզի հասկանանք կառավարության հետ կոմպրոմիս հնարավոր է, թե ոչ, պետք է հասկանանք, մենք թույլ տալի՞ս ենք, որ ընտրողը մասնակցի մանդատների բաշխմանը. եթե թույլ չենք տալիս՝ փակ ցանկ է, եթե թույլ ենք տալիս, ապա այս կամ այն մոդելով բաց մոդել է: Եթե այս հարցում ընդհանուր եզրեր չունենք կառավարության հանձնաժողովի հետ, և նրանք խպնդում են փակ ցուցակը, քննարկելու բան չի մնում: Եթե իրենք ասում են, որ ընտրողները չպետք է միջամտեն մանդատների բաշխմանը թեկնածուների միջև, հատումը զրոյական է»:
Դաինել Իոաննիսյանը հիշեցրեց կառավարության ծրագիրը, որտեղ գրված է, որ պետք է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից. «ՀՅԴ-ի առաջարկածը՝ բաց ցուցակներով համամասնականը, ռեյտինգայինի տարատեսակ է: Այո, ես անձամբ կարծում եմ, որ ՀՅԴ-ի առաջարկած տարբերակը հակասում է կառավարության ծրագրին»:
Նիստը վարող,  Նաիրա Զոհրաբյանն էլ եզրակացրեց. «Մեզ պարզ է կառավարության մոտեցումը՝ բաց ցուցակի որևէ մոդիֆիկացիա քննարկման ենթակա չէ»:
ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանն էլ հարց ողղեց. «Պարոն Իոաննիսյան, ռեյտինգային ասելով դուք հասկանում եք տեսական գրականության մեջ եղած սահմանո՞ւմը, թե այն, ինչը դուք եք հասկանում ռեյտինգային ասելով»:
Իոաննիսյանն արձագանքեց. «Կարևոր չէ, թե ես ինչ եմ հասկանում, ռեյտինգային ընտրակարգն արգելող դրույթը գրված է կառավարության ծրագրում և եթե ձեզ համար հասկանալի չէ, թե կառավարության ծրագրի այս կամ այն եզրույթը ինչ է նշանակում, կարծում եմ՝ կարելի էր դա այն ժամանակ հարցնել: Ես կառավարության ծրագիրը չեմ ներկայացնում»:
Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ եթե շատ լայն մոտենանք, ապա փակ ցուցակներով համամասնականն էլ է ռեյտինգային, քանի որ ռեյտինգավորում ենք կուսակցություններին. «Խոսքը երկու մոտեցումները համաձայնեցնելու մասին է»:
Ի վերջո, որոշում կայացվեց, որ խորհրդարանական ուժերը ի մի կբերեն իրենց մոտեցումները, և իրենց առաջարկվող մոդելը կներկայացնեն կառավարության հանձնաժողովին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր