«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

17 հուլ 2018 17:37

Ի՞նչ է կատեգորիկ կերպով արգելված անել հայելու առաջ

Ի՞նչ է կատեգորիկ կերպով արգելված անել հայելու առաջԲոլոր ժամանակներում էլ մարդիկ հայելիներին զգուշությամբ ու ինչ-որ վախով են վերաբերվել: Նրանց օժտում էին կախարդական հատկություններով, որոնք կարող էին ինչպես՝ օգուտ, այնպես էլ՝ վնաս բերել:
Պայծառատեսները պնդում են, որ հայելին ամենաիսկական կայք է, ով իր մեջ է պահում տեղեկատվություն բոլոր նրանց մասին, ովքեր երբևէ իրենց արտացոլանքն այնտեղ տեսել են:
Կախված այն բանից, թե ինչպես է մարդն իրեն պահում հայելու առաջ, այսպիսի  հետևանքներ կարող են լինել:
Ի՞նչ չի կարելի անել հայելու առաջ` համաձայն ժողովրդականնախապաշարմունքների:
Ավելի լավ է երեկոյան և հատկապես գիշերային ժամերին չնայել հայելու մեջ: Այդ ժամանակահատվածում հայելին վերածվում է դեպի ուրիշ աշխարհ տանող իսկական պորտալի, որը ոչ միշտ է ինչ-որ դրական բան բերում: Այդ պորտալից կարող են դուրս գալ մարդկային հոգուն տիրող էակներ:
Ամենավտանգավոր ժամանակը գիշերվա 24:00-3:00-ն ընկած ժամանակահատվածն է: Վերոնշյալ էականերն այդ ժամերին տառացիորեն մարդկային հոգուց քաշում են կենսական ուժը, այդ պատճառով էլ ավելի լավ է այդ ժամերին հայելին շրջանցել ու դրա վրա ոչ մի ուշադրություն չդարձնել:
Վարկած կա, որ հայելու առջև չարժե հայհոյախառն արտահայտություններ անել: Այդպիսի խոսքի էներգետիկան ունակ է վնասել հենց այն արտաբերողին` դեպի նա ձգելով տհաճություններ:
Սեփական արտացոլանքի հասցեին չի կարելի զայրալից արտահայտություններ անել: Հայելին այդ պահին ներծծում է մարդու էներգետիկան ու այն ամբողջությամբ վերադարձնում է:
Էզոթերիկայի ոլորտի մասնագետներն ընդհանրապես խորհուրդ չեն տալիս սեփական անձի հասցեին հիմարություններ ասել ու բարձրաձայնել սեփական թերությունները: Ոչ մի դեպքում չի կարելի հիշել տառապանքների ու դժբախտությունների մասին:
Երբ ինքդ քեզ վրա հայացք ես գցում հայելու առաջ, պարտադիր անպայման պետք է քեզ գովես, շեշտես արժանիքներդ: Դա կպահպանի տհաճ բաներից:
Հայելու առջև արգելված է նաև ուտել:
Նախապաշարմունք կա, որ այդպես մարդն ասես ուտում է իր առողջությունը, խելքն ու գեղեցկությունը:
Հայելու մոտ չի կարելի երեխա տանել:
Նա դեռ չունի ուժեղ ձևավորված կենսադաշտ, որը կկարողանար նրան պաշտպանել այն աշխարհի բացասական ազդեցությունից:
Նախկինում համարում էին, որ երեխան մինչև 5 ամսականը խիստ խոցելի է: Այդ շրջանում նրան առանձնահատուկ էին փայփայում` պաշտպանելով ցանկացած մակերեսից, ուր կարող էր երևալ նրա արտացոլանքը:
Հայելու մեջ չի կարելի նայել թուլության ու տխրության րոպեներին:
Եթե այնտեղ արտացոլվում են ձեր արցունքները, ցավն ու տառապանքները, ապա այն աշխարհի էակները բոլոր հնարավորություններն ունեն ձեր թուլություններից օգտվելու:
Ընկճախտի րոպեներին մարդուց ուժեղ նեգատիվ էներգիա է դուրս գալիս, և այն կարելի է օգտագործել հենց նրա դեմ:
Կարծիք կա, որ միաժամանակ մի քանի հոգի չպետք է նայեն նույն հայելու մեջ: Հայելին կարտացոլի ոչ միայն ձեր երևացող մասը, այլև թաքուն մտքերը:
Մի մարդու կողմից մյուսին ուղղված նախանձը, չարությունը կարող են բազմաթիվ անհաջողություններ բերել:

Հատկապես վտանգավոր է`
Առանձնահատուկ վտանգ է գալիս ճաքած, կոտրված հայելիներից:
Եթե մարդը միաժամանակ իրեն մի քանի արտացոլանքներում է տեսնում, ապա նրա էներգետիկան սկսում է մի քանի մասի բաժանվել:
Դա բավականին վտանգավոր բան է, քանի որ կոտրված հայելին մարդու վրա նեգատիվ ազդեցություն կարող է թողնել:
Շատերը համարում էին, որ հայելու վրա ավելորդ են նույնիսկ դեկորատիվ զարդարանքներն ու նախշերը:
Հայելին պետք է ամբողջական լինի:
Չի կարելի, որ քնած մարդը հայելու մեջ երևա:
Այդ ժամանակ նա ամբողջովին անօգնական է, իսկ այն աշխարհի ազդեցությունը կարող է ակտիվանալ:
Բացի դրանից, շատերը համարում են, որ քնած մարդու վրա ուղղված հայելին կարող է գիշերային սարսափ երազի պատճառ դառնալ:
Եթե հայելու մեջ ձեր լուսանկարն է արտացոլվում, ապա առաջանում է միջանցք, որի միջով ձեզնից կարող են քաշել կենսական ուժերը, և վերոնշյալ էակներն այդ միջանցքով կարող են դուրս գալ:
Մուտքի դռան առջև տեղադրված հայելին կարող է տուն բերել նեգատիվ էներգետիկա:
Լավ կլինի, որ այն մուտքի դռան հակառակ պատին տեղադրված լինի:
Հնագույն գեղեցիկ հայելիներն իրենց կենսագրության շրջանում հարյուրավոր դեմքեր են տեսել, ովքեր դրանց մեջ իրենց արտացոլանքն են տեսել տարբեր ժամանակներում: Այդպիսի հայելիները շատ վտանգավոր են,  և հնարավորության դեպքում պետք է խուսափել դրանց հետ կոնտակտից:
Եթե հիվանդ մարդն իր արտացոլանքը տեսնի հայելու մեջ, ապա հիվանդությունը կարող է միայն ուժեղանալ, իսկ առողջացման պրոցեսը շատ կերկարի:
Հայելիները դեռ շատ գաղտնիքներ ունեն, որ մարդկությունը դեռ նոր պետք է բացահայտի:
Ուշադիր եղեք հայելու նկատմամբ, դրան լավ տրամադրությամբ մոտեցեք ու մի փոխանցեք ձեր նեգատիվ էներգիան:
Պաշտպանված եղեք այն աշխարհի ազդեցությունից ու երջանիկ եղեք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր