Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

18 հուլ 2018 11:06

Հերթը հասավ Տամոժնի Գագոյին.նրա կողմից հասցված վնասի վերականգնումը բավականին օգտակար կլինի ՀՀ պետբյուջեի համար

Երեկ  հայտնի դարձավ, որ 2018 թվականի հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչություն է ստացվել քաղաքացի Մեխակ Գաբրիելյանի դիմումը՝ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊ ընկերության նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ:
Մասնավորապես, ըստ դիմումատուի` պաշտոնատար անձանց կողմից ընկերության նկատմամբ առանց բավարար հիմքերի հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել է 550 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով տուգանք, այնուհետև արգելափակվել են ընկերության ներմուծումներն ու արտահանումները: Ապօրինի գործողությունների արդյունքում, ըստ դիմումատուի, «Գոլդեն Ֆիլդ» ընկերությանը պատճառվել է շուրջ 64 միլիոն ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս:

Փաստորեն իրավապահները հասան նախկին իշխանությունների ամենակոռումպացված գործչին՝ Գագիկ Խաչատրյանին: Ֆինանսների նախկին նախարարը իսկապես շատ պատմելու բան ունի, նա նաև պետությանը վերադարձնելու շատ բան ունի և նրա կողմից հասցված վնասի վերականգնումը կարծում ենք բավական օգտակար կլինի ՀՀ պետական բյուջեի համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր