Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

19 հուլ 2018 16:33

ՌԴ բարձրացվում է կենսաթոշակային տարիքը

ՌԴ բարձրացվում է կենսաթոշակային տարիքըՌուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որով բարձրացվում է կենսաթոշակային տարիքը: Այս մասին հայտնում է rbc.ru-ն: Օրինագծին կողմ է քվեարկել 328, դեմ՝ 104 պատգամավոր:
Օրինագծով 2019 թվականից սկսած աստիճանաբար տղամարդկանց կենսաթոշակային տարիքը 60-ից բարձրացվելու է մինչև 65, կանանցը՝ 55-ից 63:
Պետդումայի բյուջետային հարցերով հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Մակարովը նշել է, որ եթե կենսաթոշակային տարիքը չբարձրացվի, 2024-2026 թվականներին բյուջեից կենսաթոշակային հիմնադրամին լրացուցիչ 5 տրիլիոն ռուբլի պետք է փոխանցվի կենսաթոշակների ներկայիս մակարդակը պահպանելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր