Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող ակտիվիստների առաջնորդն ինչ յուրացման մեջ է մեղադրվում

«Ժողովուրդ» օրաթերթը Պետրոսյանից հետաքրքրվեց` ստացվում է` պաշտոնը եղավ պայքարի արդյունք, նա նշեց. «Դա միանշանակ կապ չունի, քանի որ նշանակումը կատարվել է բուհի կողմից: Եվ ես մասնաճյուղում պատահական մարդ չեմ, դա իմ մասնագիտական գործունեությունն է: Իսկ պայքարը, քաղաքական, քաղաքացիական գործունեության տիրույթում է, մեկը մուսին չի խանգարում, մասնագիտական աշխատանքն իր ժամանակն ունի, մնացածը` իր»: Նշենք, որ Պետրոսյանը 2007-2011 թվականներին եղել է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության ատենապետ եւ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այնտեղից հեռացվել է գումարներ յուրացնելու մեղադրանքով: Անդրադառնալով այս տեղեկություններին` Պետրոսյանը նշեց. «2011 թվականի առաջին նիստի ժամանակ հոգեւոր պատասխանատուն եկել է եւ ձախողել է նիստը` ասելով ` ես եմ այստեղ որոշում: Մայր Աթոռը ամբողջությամբ զրպարտություններ է անում, ես հաշվետվություններ ներկայացրել եմ: Ես ծախսերի մեծամասնությունն իմ միջոցներով եմ արել, հետո փոխհատուցել են: Միայն սիմվոլիկ 50 հազար դրամ է եղել փոխհատուցում որպես ատենապետի` Երեւանում վարձով ապրելու համար», – նշեց նա: