ՀՀԿ-ական ռեկտորն պաշտոնանկ է արել ՀՀԿ-ական պատգամավորի քրոջը. Շիրակի պետհամալսարանում. պահանջում են ռեկտորի հրաժարականը

Ես մշտապես բարձրացրել եմ խնդիրները, բայց միայն հանրության առաջ չեմ խոսել՝ հաշվի առնելով, որ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն եմ, եւ շատ հնարավոր էր` իմ բարձրացրած խնդիրները օբյեկտիվ չընդունվեին: Առաջին խնդիրը, որի մասին ես խոսեցի հանրույթի առաջ՝ դա մեր երկու դասախոսների ապօրինի հեռացման հարցն էր՝ Համբարյան Գագիկի եւ Հովհաննես Խորիկյանի: Դրանից հետո, որպես վրեժխնդրություն, ռեկտորը որոշեց ինձանից էլ ազատվել: Կառուցվածքային փոփոխության մասին նախագիծն ու որոշումը նա գիտխորհրդին հանձնեց վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը եւ արագ-արագ սկսեց գործել: Այն տպավորությունն էր, որ ձեռքերն արդեն փրփուրներից է գցել: Մեկ օր առաջ տալիս է ինձ ծանուցում, որ վաղը ազատում է աշխատանքից: Ծանուցման մեջ նշված է, որ համապատասխան կառուցվածքում իմ հմտություններին համապատասխան հաստիք չկա: Մյուս պրոռեկտորը, որը նշակավել է վերջերս, իր ընկերն է, բուհում որեւէ պաշտոն չի զբաղեցրել, ընդամնեը մի քանի ժամ դաս է պարապել, վերջին տարիներին էլ ընդհանրապես բուհում չէր աշխատում, բերեց, նախ` նշանակեց դեկան, հետո` պրոռեկտոր, այսօր էլ, երբ հաստիքներ է բաժանում, հասկանում է, որ Ֆարմանյան Անահիտի համար գործ չկա»,- ասում է Անահիտ Ֆարմանյանը:
Սահակ Մինասյանի ու Անահիտ Ֆարմանյանի միջեւ հարաբերությունները մշտապես եղել են լարված: տեղեկություններ կան, որ Անահիտ Ֆարմանյանն ինքն է ցանկացել դառնալ այս բուհի ռեկտոր` առավել եւս, թիկունքում ունենալով եղբոր՝ ՀՀԿ ԳՄ անդամ պատգամավորի աջակցությունը: Սակայն չի հաջողվել. իշխանության ներսում այդ պաշտոնի համար պայքարում հաղթել է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, ում թիկունքին էլ կանգնած է ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Արման Սահակյանը:
Ասում են` Ֆարմանյանն է կանգնած նաեւ Մինասյանի դեմ երկու դասախոսների բողոքի ակցիաների թիկունքում: Անահիտ Ֆարմանյանը հերքում է ռեկտոր դառնալու ցանության մասին լուրերը` ասելով, թե դա Մինասյանի հորինվածքն է. «Ռեկտորի պաշտոնը զբաղեցնելը ինձ համար երկրորդական է: Ես ընդամենը 45 տարեկան եմ եւ չեմ շտապում նստել այդ աթոռին: Պրոռեկտորի պաշտոնում էլ ցանկացած մարդ կարող է ասել, որ ես բանվորի դերն եմ ավելի շատ կատարել»,- նշում է նա:
ՀՀԿ-ական պատգամավորի անկուսակցական քույրը, սակայն, պնդում է, որ Մինասյանն իրեն ստիպել է անդամագրվել ՀՀԿ-ին, բայց վերջինս հրաժարվել է. «Արման Սահակյանի օգնությամբ, երբ փողեր էր բաժանում, ես կրկին դեմ եմ եղել: Ես կուսակցական չեմ եղել, նույնիսկ իմ եղբայրը ինձ երբեք ոչ մի անգամ չի խնդրել դառնալ կուսակցական: Ես քաղաքականացված անձ չեմ եւ չեմ կարող:
Ինքը միշտ բարձրաձայնել է, որ անձեռնմխելի է. Բաղրամյան 26-ն է նրա թիկունքին: Նրա անարդարությունը արդեն ցինիզմի է հասնում»,- ասում է նա:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ նաեւ ռեկտոր Սահակ Մինասյանից, սակայն նրա հեռախոսահամարը անհասանելի էր: Շիրակի պետական համալսարանից էլ հայտնեցին, որ աշխատանքի չի եկել, որեւէ պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց:
Գյումրիում էլ լուրեր են շրջանառվում, որ Միանսյանի պաշտոնավարմանը օրեր են մնացել: Ամենայն հավանականությամբ, նա կվերադառնա նախկին աշխատանքին՝ կգլխավորի մարզպետարանի կրթության վարչությունը, իսկ ներկայիս պետ Հրայր Կարապետյանը կնշանակվի թիվ 23 դպրոցի տնօրեն:
Շիրակի պետական համալսարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, որտեղ դասախոսներն ու ուսանողները պահանջում են բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը:
Բուհից հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը պահանջեցին, որ երկու ժամվա ընթացքում ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը հրաժարականի դիմում ներկայացնի: Ցուցարարները վանկարկում են «Սահակ, հետռացիր»: Բողոքի ակցիային մասնակցում են նաեւ նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի կողմնակիցները:




Բուհից հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը պահանջեցին, որ երկու ժամվա ընթացքում ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը հրաժարականի դիմում ներկայացնի: Ցուցարարները վանկարկում են «Սահակ, հետռացիր»: Բողոքի ակցիային մասնակցում են նաեւ նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի կողմնակիցները:



