Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

20 հուլ 2018 13:21

Փաշինյանը տարակուսած է ԵՄ հայտարարություններից.ասել եմ, որ այսօրվա կառավարությունը երկու ամսում արել է ավելին, քան...

Փաշինյանը տարակուսած է ԵՄ հայտարարություններից.ասել եմ, որ այսօրվա կառավարությունը երկու ամսում արել է ավելին, քան...Լրագրողները մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին, թե օրեր առաջ իր մամուլի խոսնակը, անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու դիտարկմանը, նշել է, որ Հայաստանի կառավարությունն առաջարկություններ կներկայացնի ԵՄ-ին: Սակայն Սվիտալսկին հայտարարել է՝ եթե հայկական կողմը հայտարարում է, որ եվրամիության հետ կապված քաղաքականությունում որևէ փոփոխություն, ըստ էության, չի լինելու,  ինչպես կարող է ԵՄ-ն փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ինչպես եք ընդունում այդ հայտարարությունը:
«Բրյուսել կատարած իմ այցի ընթացքում ես բոլոր հանդիպումներում արձանագրել եմ հետևյալը՝ ժողովրդավարությունը մեզ համար ոչ թե արտաքին կողմնորոշում է, այլ մեր համոզմունքն է, հավատամքն է և վերջերս տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ցույց տվեցին, որ դա մեր ժողովրդի քաղաքական արժեքների համախումբն է: Երկրորդ համոզմունքը հետևյալն՝ երկար տարիներ Եվրամիությունն ասել է, թե ԵՄ երկրների հետ ինքը հարաբերվում է պայմանական ասած  «ավելին՝ ավելիի դիմաց» բանաձևով:  Մինչև իմ բրյուսելյան այցը եվրամիությունից եղել է հայտարարություն, որ ԵՄ-ն Հայաստանին պատրաստվում է աջակցել ինչ-որ ձևով: Եվ ես այս համատեքստում իմ տարակուսանքն եմ հայտնել, որ Եվրամիության առաջարկած բանաձևը չի համապատասխանում հենց ԵՄ քաղաքականությանը: Եվ տարակուսելի է, որ ԵՄ մի շարք գործընկերներ ինձ հետ հանդիպումներում ասում են, թե ինչպես նախկինում, այսօր էլ նրանք Հայաստանում փոփոխություններ են ակնկալում: Ինձ համար զարմանալի է, որ ԵՄ-ում դեռ կան պաշտոնյաներ, որոնք չեն նկատում ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները: Եվ որպեսզի պարզ լինի ես կոնկրետ օրինակներ եմ բերել: Ես ասել եմ, որ այսօրվա կառավարությունը երկու ամսում առանց որևէ հավելյալ լումա ծախսելու կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան Եվրամիության և Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցության ընթացքում տեղի է ունցել տասնյակ միլիոնավոր լումաներ ծախսելով: Ես ասել եմ, որ այս կառավարությունն  անկախ դատական համակարգ ունենալու համար մի շաբաթում  արել է ավելին, քան ԵՄ-ՀՀ նախկին կառավարության համագործակցության արդյունքում արվել է»,-նշեց վարչապետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր