Վարչապետը զրահաբաճկո՞ն է կրում. Փաշինյանի անվտանգությունը ապահոված է մաքսիմալ բարձր մակարդակով

«Մենք ստանում ենք ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, բայց չի ստացվի, նույնն էլ վարչապետի հետ,բայց կարծում եմ՝ ոչ մեկ չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ ինչ-որ քայլեր անել»,-ասել է Վանեցյանը:
ՀՀ վարչապետի որոշ լուսանկաներից երևում է, որ նա անվտանգության նկատառումներից ելնելով կրում է զրահաբաճկոն: Այս կապակցությամբ կապ հաստատեցինք ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանի հետ , ով նշեց որ իրավասու չէ հրապարակել կամ խոսել վարչապետի անվտանգության դետալներից.
«Վարչապետի անվտանգությունը ապահոված է մաքսիմալ բարձր մակարդակով »,-նշեց Եղոյանը:
politik.am