«Ժամանակ».Տարոն Աճեմօղլու աջակցությունը մեր տնտեսությանը հենց այնպես չի լինելու. իր աշխատանքը գնահատել է 300 հազար ԱՄՆ դոլար

Մեզ հասած տեղեկություններով, սակայն, այդ աջակցությունը հենց այնպես, հայրենասիրությունից դրդված չի լինելու։ Աճեմօղլուն իր ծառայությունները, աշխատանքը գնահատել է 300 հազար ԱՄՆ դոլար։
Նույն տեղեկությունների համաձայն՝ ներկայումս կառավարությունում քննարկումներ են ընթանում այս առաջարկի շուրջ, սակայն միանշանակ է, որ այդ գումարը Աճեմօղլուին չի վճարվելու բյուջեից։ Եվ եթե որոշում կայացվի ընդունել նրա պայմանը, ապա վճարումը կատարվելու է մասնավոր սեկտորից։ Նույնիսկ արդեն թեկնածուներ կան, մասնավորապես՝ ռուսաստանաբնակ մեծահարուստ, գործարար-բարերար Ռուբեն Վարդանյանը։
Նշենք, որ Աճեմօղլուին դեռևս մայիսին Հայաստան էր հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և հրավերն ընդունվել էր»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: