Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

21 հուլ 2018 18:17

Վրաստանում օրենքով գողը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման

 
Քութաիսիի քաղաքային դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել «օրենքով գող» Մինդիա Գորգաձեին, որը հայտնի է «Լավասօղլի» մականունով: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի Գլխավոր դատախազության կայքը:
Դատարանը Գորգաձեին մեղավոր է ճանաչել «օրենքով գողի կարգավիճակում անձ լինելու», «շորթում կազմակերպելու» եւ «լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու» համար:
2014-2015 թվականներին Գորգաձեն կապի մեջ էր Վրաստանի քրեական հեղինակությունների հետ: Նա պարբերաբար տեղեկություններ էր ստանում Վրաստանից քրեական աշխարհում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաեւ «գողական համայնքի» հետ կապված որոշումներ էր կայացնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր