Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»          Սաակաշվիլին կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել «դավաճանության» համար       ՀՀ քաղաքացիները Ղազախստանում կկարողանան մնալ առանց վիզայի մինչև 90 օր    

03 սեպ 2025 12:00

Դատախազությունում բազմաթիվ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

Դատախազությունում բազմաթիվ կադրային փոփոխություններ են տեղի ունեցելՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝
Հայկ Հովհաննիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Վահան Հարությունյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչության դատախազի պաշտոնից:

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Կարեն Իսրայելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին:
Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Կիմ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արիստակես Բարսեղյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին:

Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ Հայկ Մովսեսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին:

Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Գարեգին Իսախանյանը փոխադրվել է Կապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:

Արսեն Կոստանյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Արտաշես Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Տաթևիկ Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հայկ Ավետյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն դատախազության դատախազի պաշտոնից:

Էլեն Անանյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

Խալուհի Մովսիսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Նարեկ Թոփուզյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Դավիթ Բադալյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
Վահե Գասպարյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
Ռազմիկ Մինասյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:

Արտյոմ Բադալյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանի դատախազության դատախազի պաշտոնից:
Լիանա Քոչարյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:

Շիրակի մարզի դատախազության դատախազ Նարեկ Աբրահամյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
Լոռու մարզի դատախազության դատախազ Օֆելյա Սիրեկանյանը փոխադրվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազ Արա Դավթյանը փոխադրվել է Արարատի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:

Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Վարդան Արսենյանը փոխադրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Նորայր Հարությունյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Դավիթ Խաչատրյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազ Արամ Խաչատրյանը փոխադրվել է Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:

Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևադա Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Արմավիրի մարզի դատախազության դատախազ Նշան Մաթևոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալ Վահե Ռաֆայելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:

Երևանի կայազորի զինվորական դատախազ Գևորգ Խալաթյանը փոխադրվել է Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:
Լոռու կայազորի զինվորական դատախազ Արման Ապրեսյանը փոխադրվել է Կապանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնին:
Ավագ Հարությունյանը նշանակվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր