Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

24 հուլ 2018 19:55

Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամին E-ի մակարդակը

Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամին E-ի մակարդակը
Վիտամին E-ն կարևոր է օրգանիզմի կենսագործունեության համար: Դրա անբավարար մակարդակը կարող է հանգեցնել խնդիրների առաջացման: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս վիտամինը հագեցած է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են ամրացնել իմունային համակարգը: Վիտամին E կարող եք ստանալ սննդամթերքից, անհրաժեշտության դեպքում նշանակվում են նաև հավելումներ:
Այս վիտամինի անբավարար մակարդակի դեպքում կարող են նկատվել հետևյալ նշանները.
դժվարություններ քայլելիս և հավասարակշռությունը պահելիս
տեսողության խանգարումներ
մկանային ցավ, թուլություն:
Թվարկված նշանների առկայության դեպքում խորհուրդ է տրվում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը, ինչպես նաև հետևել սննդակարգին՝ դրանում ներառելով մթերք, որը E վիտամին է պարունակում:
E վիտամինով հարուստ է հետևյալ մթերքը.
սերմեր, ընդեղեն, այդ թվում՝ նուշ, գետնանուշ, գետնանուշի յուղ, արևածաղկի սերմեր
մանգո
կիվի
բանջարեղեն
ամբողջահատիկ ցորեն
հացահատիկ
բուսական յուղեր, այդ թվում՝ ձիթապտղի և արևածաղկի յուղ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր