Պոմպեո. Թրամփը եւ Պուտինը Հելսինկիի գագաթաժողովում համաձայնության չեն եկել Ուկրաինայի հարցով

«Նրանք խոսել են Ուկրաինայի մասին: Այս թեմայի վերաբերյալ նրանք շատ հարցերում համակարծիք չեն եղել: Նախագահը հստակ նշել է, որ աշխարհը «Մինսկին» առաջընթացի համար ճիշտ ճանապարհ է համարում», - ասել է նա:
Պոմպեոն ուշադրություն է դարձրել նրան, որ երկու առաջնորդների բանակացությունների ընթացքում եղել են նաեւ այլ բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ նրանց տեսակետները չեն համընկել:
«Բազմաթիվ թեմաներ են եղել, որոնց վեաբերյալ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի տեսակետները չեն համընկել եւ շատ կարեւոր էր, որ ղեկավարները դրանք քննարկել են», - նկատել է պետքարտուղարը: