Եթե Նախիջեւանը ներքաշվի պատերազմում, ապա սա չի բխելու Իրանի շահերից, ամեն ինչ կանի վիժեցնելու այդ պատերազմը
«Նախիջեւանի հատվածում Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրումը ձեռնտու չէ Իրանի Իսլամական Հանրապետությանը : Իրանը Նախիջեւանում ունի կենսական շահեր եւ այս առումով չափազանց զգայուն է թե՛ հակամարտության վերսկսման, թե՛ այդ հակամարտության մեջ Նախիջեւանի ներքաշման առումով»,-այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց իրանագետ ԱՐՏՅՈՄ ՏՈՆՈՅԱՆԸ: Նրա խոսքով` ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, եթե Նախիջեւանը ներքաշվի պատերազմում, ապա սա չի բխելու Իրանի շահերից. «Կարելի է ասել, որ Իրանն ամեն ինչ կանի ցանկացած պատերազմական ծրագիր վիժեցնելու` Նախիջեւանն անվտանգ պահելու համար: Նախիջեւանում ռազմական գործողությունների վերսկսումը ենթադրում է մինագամից տարածաշրջանային եւ արտատարծաշրջանային գերտերությունների ներգրավում, որովհետեւ Նախիջեւանը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: Այդ տարածքի նկատմամբ առանձնակի զգայուն է նաեւ Թուրքիան: Այսինքն` որոշակի սցենարների պարագայում, Իրանը Թուրքիայի հետ կարող է ներքաշվել գործողությունների մեջ Նախիջեւանում: Իրանը կարող է նաեւ որոշակի զսպաշապիկ լինել Ադրբեջանին` Նախիջեւանի հատվածում սադրանքների չդիմելու համար»,-հավելեց իրանագետը:
Նա նաեւ նկատեց, որ Իրանի համար Նախիջեւանը բավականին հետաքրքիր տարածք է, որի հետ ունի աշխատելու ռազմավարություն եւ փորձ: Որպես օրինակ, իրանագետը հիշեցրեց 90-ականները, երբ Հեյդար Ալիեւը, ով այդ ժամանակ Նախիջեւանի խորհրդարանի խոսնական էր, երկու անգամ ինքնաթիռով մեկնել էր Թեհրան եւ այդ այցը համաձայնեցված չէր եղել կոնտրոնական կառավարության հետ:
Ով խոսի տարածքների զիջման մասին, հայ ժողովուրդը նրան հողին կհանձնի. ադրբեջանագետ