Մենք վաղուց գիտենք Ռուսաստանի գործողությունների մասին, ես չեմ ճանաչում ոչ մեկի «կարմիր գծերը» Ուկրաինայի հարցում          Ներկայումս Նիկոլի ձեռքից իշխանությունն ավելի շուտ կարող են վերցնել իր թիմի ներսից, օրինակ՝Խաչատուր Սուքիասյանը       Վարչապետի օգնականի մակարդակո՞վ եք հարգում Ցորի տղերքին, ո՞ւր էին վարչապետ֊նախարարները, այս տղաներն արդյո՞ք արժանի չէին    

27 հուլ 2018 10:02

«Ժողովուրդ».Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող իշխանության հետ 2008թ. կոալիցիա են կազմել նաեւ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը. ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այսօր կառավարության կազմում են

«Ժողովուրդ».Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող իշխանության հետ 2008թ. կոալիցիա են կազմել նաեւ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը. ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այսօր կառավարության կազմում են«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Որ ՀՔԾ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննելու էր, սպասում էինք: Բայց որ երեք ժամ տեւած հարցաքննությունից հետո Քոչարյանին նույն օրն իսկ մեղադրանք կառաջադրեն, նաեւ կալանավորելու համար կդիմեն դատարան, իսկապես անհավատալի էր: Այնպես որ Քոչարյանին մարտի 1-ի գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով մի խումբ անձանց հետ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք առաջադրելու, կալանավորելու համար դատարան դիմելու լուրն իսկապես շոկ էր: Կատարվածը շոկ էր, քանի որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետության ղեկավարը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում, այն էլ պետության դեմ ծանրագույն հանցագործության մեղադրանքով: Ավելի ուշ Քոչարյանը «Երկիր մեդիա» հ/ը-ին տված հարցազրույցում պնդում էր, թե «սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, վենդետա է իրավական սյուրռեալիզմի ժանրից, 37 թիվն է դառնում»: Ասել է թե` նոր իշխանությունների հասցեին նույն մեղադրանքներն է հնչեցրել, ինչ ընդդիմությունն իր պաշտոնավարման տարիներին ասում էր Քոչարյանի հասցեին: «Կարող է վաղը ես հայտնվեմ բանտում, կմտածեն՝ փախնելու եմ, բայց չէ, կգնամ, կնստեմ, բայց կպայքարեմ մինչեւ վերջ»,- նշել է Քոչարյանը: Երեկ ՀՔԾ-ում նույն գործի շրջանակներում հարցաքննվել է 2008թ. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Քոչարյանի նախկին օգնական Արմեն Գեւորգյանը. նրանք երկուսն էլ առայժմ հարցաքննվել են վկայի կարգավիճակով: Բայց ամեն րոպե չի բացառվում, որ մեղադրյալների շարքն ավելանա. ի վերջո, մարտիմեկյան իրադարձություններին նախագահականում գործել է հատուկ շտաբ, որում, ըստ Փաստահավաք խմբի, ընդգրկված են եղել նաեւ այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, ՊՆ Միքայել Հարությունյանը, ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը եւ այլք: Նրանցից միայն Մ.Հարությունյանին է մեղադրանք առաջադրվել ու նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում: Սպասվում է մյուս նախկին պաշտոնյաների հարցաքննությունը եւս: Մեկ փաստ էլ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող իշխանության հետ 2008թ. կոալիցիա են կազմել նաեւ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը: Ընդ որում` նրանցից ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այսօր Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում են:
Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր