Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

27 հուլ 2018 14:58

Դավիթ Հարությունյանը՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասով իրավական հատված չի տեսնում

Դավիթ Հարությունյանը՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասով իրավական հատված չի տեսնումՄարտի 1-ին արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
«Իրավիճակն այդ օրերին Երևանի կենտրոնում այնպիսին էր, որ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի: Սա ասում եմ, որպես քաղաքացի, ում տան մոտակայքում էին կատարվում բուն գործողությունները»,- ասաց Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանը նշեց է, որ արտակարգ դրություն հայտարարելը մտնում է ՀՀ նախագահի այն գործիքակազմի մեջ, որը նրան տրված է Սահմանադրությամբ, և իր պաշտոնավարման ընթացքում իր արածների համար նախագահը չպետք է պատասխան տա լիազորությունների դադարումից հետո:
«Նախագահի խնդիրների մեջ ամրագրված էր, որ նա պարտավոր է ապահովել ՀՀ անվտանգությունը: Եվ հենց այդ լիազորությունները, որոնք տրված են նախագահին իր առջև դրված խնդիրները լուծելու համար, դրանցից բխող ցանկացած գործողություն, չեն կարող ենթադրել հետագայում պատասխանատվություն այդ քայլերի համար: Այլապես, ցանկացած նախագահ, ամենավճռորոշ պահին, երբ պետք է ռազմական դրություն, ընդհուպ` պատերազմ հայտարարի, նա կարող է լինել կաշկանդված, մտածելով` իսկ ի՞նչ կլինի իշխանափոխությունից հետո»,- նշեց նախկին նախարարը:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, Հարությունյանը ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում իրավական լեզու չի տեսնում:
«Իմ իրավական գնահատականը տվել եմ այն հաղորդագրությանը, որը օրեր առաջ Միքայել Հարությունյանի հետ կապված հնչել էր մամուլում, և, գրեթե անփոփոխ, հնչել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ կապված։ Այդտեղ ես իրավական հատված չեմ տեսնում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա ծայրաստիճան մտահոգիչ համարեց երկրորդ նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը: Հարությունյանի խոսքով` արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքը նախատեսում է ԶՈՒ օգտագործումը արտակարգ դրության ժամանակ:
«Օրենքն ընդունվել է 2012թ.-ին, իսկ օրենքի նախագիծն անցել է Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը, և այդ առումով որևէ առարկություն չի եղել, որովհետև նմանատիպ մոտեցում որդեգրված է բազմաթիվ երկրներում»,- նշեց Հարությունյանը:
Դավիթ Հարությունյանի խոսքով` շուտով այս հարցի շուրջ Հանրապետական կուսակցությունը կներկայացնի իր քաղաքական գնահատականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր