Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

27 հուլ 2018 21:38

Այսօր տեղի կունենա վերջին 100 տարում գրանցված՝ Լուսնի ամենաերկար ամբողջական խավարումը

Այսօր տեղի կունենա վերջին 100 տարում գրանցված՝ Լուսնի ամենաերկար ամբողջական խավարումըԱյսօր Երկիր մոլորակը կանցնի Լուսնի և Արևի միջով, իր ստվերը կգցի մեր արբանյակի վրա և կներկի այն կարմիր գույնով: Սա կլինի վերջին 1 դարում Լուսնի ամենատևական ամբողջական խավարումը՞ Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Լուսնի և Արևի խավարումները շատ նման են: Մի դեպքում Երկիրն է հայտնվում Լուսնի և Արեգակի միջև, մյուս դեպքում Լուսինն է հայտնվում Արեգակի և մեր մոլորակի արանքում և փակում Արեգակը:

Գիտնականները նաև նշում են, որ այս խավարման ժամանակ Լուսինը կերևա սովորականից փոքր: 

Այս տարի Լուսնի ամբողջական խավարումը կկարողանան տեսնել Արևելյան Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի բնակիչները: Եվրոպայի, Արևելյան Ասիայի բնակիչները կտեսնեն Լուսնի մասնակի խավարումը: Այն կտևի մոտ 6 ժամ, իսկ ամբողջական խավարումը՝ 2 ժամ 29 րոպե:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր