Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

28 հուլ 2018 13:08

«Եթե Փաշինյանը խաղաղություն է ուզում, թող դուրս բերի հայկական զորքերը»․ Հաջիև

«Եթե Փաշինյանը խաղաղություն է ուզում, թող դուրս բերի հայկական զորքերը»․ ՀաջիևԵթե Փաշինյանը իսկապես խաղաղություն է ուզում Ղարաբաղում, ուրեմն թող դուրս բերի հայկական զորքը հակամարտության գոտուց: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Ղարաբաղում խաղաղության մասին հայտարարությունները:
«Եթե նրանք իսկապես խաղաղություն են ուզում, ուրեմն Հայաստանը պետք է վերջ դնի Ադրբեջանի հետ պատերազմին, հայկական զորքը պետք է լքի Ադրբեջանի օկուպացված հողերը, և պետք է ապահովվի բռնի տեղահանվածների վերադարձը իրենց հարազատ տները: Վերջում արդեն օկուպացիայի վրա հիմնված ստատուս-քվոն պետք է փոխվի, իսկ ռազմական օկուպացիան դադարեցվի: Սրանում է կայանում հիմնական հարցը»,-հայտարարել է Հաջիևը՝ պնդելով, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ամենաշահագրգիռ կողմը Ադրբեջանն է և ադրբեջանական ժողովուրդը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր