Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

28 հուլ 2018 14:52

Մեզ մնում է պարզել, թե ով է Բերիան,Նախագահն ազատ է արձակվելու, ապօրինի հետապնդողները՝ պատժվեն. Վիկտոր Սողոմոնյան

Մեզ մնում է պարզել, թե ով է Բերիան,Նախագահն ազատ է արձակվելու, ապօրինի հետապնդողները՝ պատժվեն. Վիկտոր ՍողոմոնյանՄենք շատ լավ հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նկատի ունենալով մարտի 1-ի դեպքերը:
Սողոմոնյանի խոսքերով, Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրություններում պարտվելուց հետո փորձել է ԵԿՄ-ին ներքաշել քաղաքական պայքարի մեջ. «Հիշում եք, որ հարթակին կանգնած գոռում էին Մանվել, Մանվել: Խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է: Գագիկ էին գոռում (Գագիկ Մելքոնյան): Հետո կազմակերպվել են մասսայական անկարգություններ: Դա թավշյա, խաղաղ, ոչ բռնի հեղափոխություն չէր, այն մասսայական անկարգություններ էին, որոնց արդյունքում զոհվեց 10 մարդ: Հիմա ի՞նչ է տեղի ունենում: Որպեսզի արդարացվի այն, ինչն այդ օրերին արվել է ընդդիմության կողմից, պատմությունը վերաշարադրվում է: Ասվում է, որ Տեր-Պետրոսյանը հաղթել է, նրա թիմակիցները ոչ թե մասսայական անկարգություններ է կազմակերպել, այլ ժողովորդի պայքարն է կազմակերպել պարտված թեկնածուի դեմ և գործող նախագահն էլ աբսուրդային պատճառաբանություններով, որի մասին խոսվում է ՀՔԾ տխրահռչակ հաղորդագրության մեջ, ինքն իրեն տապալել է սահմանադրական կարգը: Հիմա դուք ասեք, ո՞վ է հաշվեհարդար տեսնում Քոչարյանի նկատմամբ, ո՞վ է կեղծիք տարածել նրա մասին: Մեզ մնում է պարզել, թե ով է Բերիան: Մենք նրանց գտնելու ենք և նա պատժվելու է: Այստեղ իրավական բեսպրեդել չի լինելու: Պաշտոնական նախագահի նկատմամբ անձնական և քաղաքական հաշվեհարդար չի լինելու: Նախագահն ազատ է արձակվելու, ապօրինի հետապնդողները՝ պատժվեն: Օգտագործելու ենք ցանկացած իրավական և պաշտոնական գործիք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր