Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 29-ի համար          Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 հուլ 2018 18:27

ՀՅԴ-ն կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«ՀՅ Դաշնակցությունն անպայման մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին»,-հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը:
Նրա փոխանցմամբ, կուսակցությունը մասնակցելու է ինքնուրույն՝ առանց որևէ դաշինքի (նման քննարկում կամ բանակցային գործընթաց անգամ չի եղել):
«Մասնակցելու է վճռական, համայն հայության մայրաքաղաք Երևանի ու երևանցու շահերից բխող իրատեսական հստակ ծրագրով։ Թեկնածուների ու ծրագրի վերաբերյալ՝ կհայտարարվի ժամանակին։
Ընտրությանը ՀՅԴ-ի մասնակցել - չմասնակցեկու թեմայի շուրջ տարբեր լրատվամիջոցներում պտտվող մնացած բոլոր լուրերը ապատեղեկատվություն են»,-նշել է Եղիազարյանը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Երկիր ծիրանի», «Օրինաց երկիր» կուսակցությունները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր