Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

01 օգոս 2018 10:20

«Ժողովուրդ». «Շառ ու փորձանքից» հեռու մնալու համար ոչ մեկը չի համաձայնում դառնալ ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտի ղեկավար

«Ժողովուրդ». «Շառ ու փորձանքից» հեռու մնալու համար ոչ մեկը չի համաձայնում դառնալ ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտի ղեկավար«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտը, որը բանակի համար կարեւոր նշանակություն ունե­ցող ոլորտներից մեկն է, տեւական ժա­մանակ մնացել է առանց ղեկավարի: Այդ պաշտոնում նշանակման հարցը ՊՆ ղե­կավարների համար դարձել է խնդիր: Քառօրյա պատերազմից հետո այդ դե­պարտամենտի ղեկավար Ալիկ Միրզաբեկյանը պաշտոնանկ եղավ եւ մայիսի 20-ին նոր պետ նշանակվեց՝ Մովսես Հա­կոբյանը, սակայն ավելի ուշ նրան այլ պաշտոնի նշանակեցին, եւ Կարեն Կարապետյանը զբաղեցրեց դեպարտա­մենտի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Սակայն թավշ­յա հեղափոխությունից հետո նա եւս հավաքեց իրերը եւ հեռացավ այդ պաշտո­նից: 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ այս օրերին ում առաջար­կում են ղեկավարել այդ դեպարտամեն­տի պետի պաշտոնը, հրաժարվում է: Կասկածներ կան, որ սա այն կառույցն է, որտեղ հնարավոր չէ մաքուր մնալ եւ կոռուպցիոն որեւէ պատմության մեջ չհայտնվել, ուստի «շառ ու փորձանքից» հեռու մնալու համար ավելի լավ է հրա­ժարվել այդ պաշտոնը զբաղեցնելուց, քան վախով ապրել, որ մի օր դու էլ կհայտնվես կալանավայրում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր