Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ սեպտեմբերի 5-ի համար          Ընդդիմադիր, թե՞ իշխանական. ինչ դեր կունենա Հայկ Մարությանը հաջորդ խորհրդարանական ընտրություններին. «Ժողովուրդ»       Այս սերմերը լավացնում են տեսողությունը, կանխարգելում անքնությունը, օգնում ազատվել ավելորդ կիլոգրամներից    

02 օգոս 2018 09:46

«Ժողովուրդ».Սերժ Սարգսյանի շռայլած դիվանագիտական անձնագրերը հետ են վերցրել նաև հոգևորականներից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 31-ից անվավեր են ճանաչվել Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերը: Հետաքրքիրն այն է, որ խոսքը վերաբերել է նաեւ բարձրաստիճան հոգեւորականներին, որոնց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դեռեւս հուլիսի 25-ին հրահանգ է եղել վերադարձնել դիվանագիտական անձնագրերը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին եւս այդպիսի հրահանգ է տրվել Մայր Աթոռից, սակայն չի մեկնաբանվել, թե ինչու:
 
«Մայր Աթոռից են ասել, որ արտգործնախարարությունը պահանջում է մեր անձնագրերը: Հուլիսի 25-ին եմ այդ մասին տեղեկացել, իսկ չեղարկման մասին էլ` երեկ»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նա: Մեր դիտարկմանը` ինչպես են վերաբերվում այդ որոշմանը, Աջապահյանն ասաց. «Թող սպասեին, 8 ամիս հետո կավարտվեր դիվանագիտական անձնագրի ժամկետը, չէինք տա, կասեին` չեն տալիս, այլեւս արտոնյալ չպետք է լինեք:
 
Պարզվում է` մենք արտոնյալ ենք եղել, չենք իմացել»: Ընդգծենք, որ դիվանագիտական անձնագրեր շնորհելը սահմանված է օրենքով, եւ հստակ ամրագրված է, թե որ պաշտոնյաները եւ նրանց հետ փոխկապակցված որ անձանց է տրվում: Սակայն գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը դիվանագիտական անձնագրեր շռայլել է շատերին: Նախկին պաշտոնյաներից շատերը մինչ այժմ էլ ունեն այդ անձնագրից:
 
Ընդ որում, համառ տեսակետ կա, որ նոր կառավարությունը նախկին պաշտոնյաների դիվանագիտական անձնագրերն անվավեր է ճանաչել, որպեսզի նրանք հնարավորություն չունենան անարգել լքել երկիրը՝ կոռուպցիոն բացահայտումների, մարտի 1-ի գործի վերաբացման ֆոնին ճողոպրելով պատասխանատվությունից»:
 
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր