Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

02 օգոս 2018 10:20

«Փաստ».9320 հաշմանդամ՝ զինծառայությունից հետո.հաշմանդամների մեծամասնությունը հաշվառված է Երևանում

«Փաստ».9320 հաշմանդամ՝ զինծառայությունից հետո.հաշմանդամների մեծամասնությունը հաշվառված է Երևանում«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության, 2018թ. հուլիսի 1–ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում` հաշմանդամության վարչական ռեգիստրում, ընդգրկված է եղել 188 հազար 51 հաշմանդամ: Նրանցից 73 հազար 267–ը կենսաթոշակային և ավելի բարձր տարիքի մարդիկ են, 83 հազար 319–ը՝ 40–ից մինչև կենսաթոշակային տարիքի, 23 հազար 260–ը՝ 18–ից մինչև 40 տարեկան, իսկ 8205–ն էլ՝ անչափահաս: Ի դեպ, հաշմանդամություն ունեցող 188 հազար 51 քաղաքացուց 90 հազար 76–ը կանայք են: 2018 թ. հունվար–հուլիս ամիսներին առաջին անգամ հաշմանդամ ճանաչված մինչև 18 տարեկան 423 երեխայից 135–ը ճանաչվել են աշխատունակ, այն է՝ զրկվել հաշմանդամության կարգից: 18–ից մինչև կենսաթոշակային տարիք ունեցող քաղաքացիներից 3449–ի համար հաշմանդամության կարգավիճակը դադարեցվել է: Համաձայն վիճակագրության, այս տարվա հուլիսի 1–ի դրությամբ ամենից շատ են երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, նրանք 99 հազար 377-ն են, երկրորդ կարգի հաշմանդամների թիվը 70 հազար 679–ն է, իսկ առաջին կարգինը՝ 9790: Հաշմանդամ երեխաների թիվը 8205 է, որից 2572–ը կանայք են: Ընդ որում, նրանք բոլորն էլ մանկուց հիվանդություն ունեն: Երբ տարանջատում ենք հաշմանդամության պատճառները, ապա տեսնում ենք, որ մեծամասնության դեպքում գերակշռում է ընդհանուր հիվանդություններ տերմինը: Մասնավորապես` 144 հազար 285 քաղաքացու համար: Աշխատանքային խեղում տողի դիմաց 1831 թիվն է: Զինծառայության ժամանակ հաշմանդամություն են ձեռք բերել 9320 զինվոր, որից 3340–ը սահմանները պաշտպանելիս, ավելի քան 4 հազարը պարզապես զինծառայության ընթացքում, 1668–ը՝ զինվորական պարտականությունները կատարելիս, իսկ 306–ը՝ Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ: Չեռնոբիլի ԱԷԿ–ի վթարի վերացման հետ կապված առաջին խմբի հաշմանդամ է դարձել 8, երկրորդ խմբի՝ 318, իսկ երրորդ խմբի՝ 243 քաղաքացի: Տարերային, տեխնածին և այլ աղետների, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ հիվանդություն, խեղում և վնասվածք է ստացել 804 մարդ: Դիտելով վիճակագրությունը տեսնում ենք, որ հաշմանդամների մեծամասնությունը հաշվառված է Երևանում՝ 57 հազար 307 քաղաքացի: Այնուհետև Լոռու մարզն է, որտեղ հաշվառված է 19 հազար 113 հաշմանդամ: Գրեթե նույնքան է Շիրակի մարզում՝ 18 հազար 185: Իսկ ամենից քիչ հաշմանդամներ կան Վայոց ձորի մարզում՝ 4368:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր