Կասկած չունեմ, որ վաղ թե ուշ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կվերականգնվեն          «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը բախվել է հաստաբուն ծառին       Արդեն հայտնի է երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը    

02 օգոս 2018 13:35

Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները նվազել են.տարեկան անվանական տոկոսադրույքը կտատանվի 11-11.5 տոկոսի սահմանում

Օգոստոսից 1-ից մի շարք բանկեր իջեցրել են «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին», «Ազգային հիփոթեքային ընկերություն» և «Ազգային հիփոթեքային ընկերության» էներգաարդյունավետ և մարզային հիփոթեքային ծրագրերի շրջանակներում տրամադրվող վարկերի տոոկսադրույքները։ Որոշ բանկեր ծրագրային հիփոթեքային վարկերն իջեցրել են 1, որոշները՝ 2 տոկոսային կետով։ Արդյունքում «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրով բնակարան ձեռք բերել ցանկացողները հիփոթեքային վարկը կարող են ձեռք բերել 7.5-8 տոկոսով, որից պետությունը կսուբսիդավորի՝ Երևանում՝ 2, իսկ մարզերում 4 տոկոս։ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ կողմից վերաֆինանսավորման հիփոթեքային վարկերի տարեկան անվանական տոկոսադրույքը կտատանվի 11-11.5 տոկոսի սահմանում:

Հիշեցնենք, որ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներն իջեցնելու հարցը կառավարության օրակարգ մտավ մոտ երկու ամիս առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հարց ու պատասխանի ժամանակ ամենաշատ հավանում ստացավ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները վերանայելու առաջարկը։ Վարչապետն ասել էր, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է և բանկերի հետ քննարկում են հիփոթեքային ծրագրերի պայմանները հնարավորինս լայն զանգվածների համար մատչելի դարձնելու հարցը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր