Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

03 օգոս 2018 09:40

Քոչարյանին կարող է և օգնեն, բայց ոչ Սերժ Սարգսյանը

Քոչարյանին կարող է և օգնեն, բայց ոչ Սերժ ՍարգսյանըՔոչարյանը Սերժ Սարգսյանի օգնությունից երբեք չի խերվել:
 
Եթե գրավով բաց թողնելու համար մի երկու հոգի դիմեր, առանց շուխուրի՝ ապա կարելի էր և բաց թողնել մինչև դատը՝ ծիծիլյոն դրամ գրավի դիմաց:
Իսկ հիմա սարքին ընդիմության դրոշակ, Նելսոն Մանդելա: Իսկ Մանդելան պիտի նստի, որ նորեկ հանցավոր ռեժիմի ամբողջ հրեշավորությունը երևա ամբողջ քաղաքակիրթ Ռուսաստանին: Եթե հիմա բաց թողնեն, ապա ոգևորվելու են, վրա տան, սարքեն հաղթանակ: Լավ չի լինի:
 
Նաև ՀՀԿ-ի քայլերով Ռոբերտ Քոչարյանին աջակցությունը վերածվեց զոռով թիվ մեկ մեղադրյալ լինելու պարտադրանքի, որ Սերժ Ազատիչը երկրորդ համարը լինի: 
Ռոբերտ Քոչարյանին հանկարծ թողնեն՝ ինչ անեն, էդ էջը ոնց փակեն, ումո՞վ... 
Հենա Ռոբերտ Սեդրակիչը արդեն կա, ուրեմն իրենով էլ Ազատիչը կփակի:
 
Բանտում նստած Ռոբերտ Քոչարյանը հանձնելու է իր ռեսուսրները Սերժ Սարգսյանին, այն հույսով, որ իր չխոսելու դիմաց պիտի հանեն: Բայց խոսա՝ քաշվելու է, չխոսա՝ էլի քաշվելու է:
Ազատիչն էլ մի քիչ հետո դառնալու է Մոսկվայի, Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև բրոկեր, միջնորդ, որ Քոչարյանի փողով ու նստելով բոլորի հարցերն էլ փակի: Եթե արդեն չի դառել:
 
Դատը վերծավելու է քաղաքական դիրքային պրոցեսի կառավարման մեխանիզմի:
 
Ոնց մարտի 1-ը փակեց Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալու ճանապարհը, այնպես էլ մարտի 1-ի հետաքննությունը փակելու է պատասխանատվությունը գլխավոր շահառուի հետ հավասար կիսելու իր հույսը: Սերժ Ազատիչին ձեռք է տալիս Ռոբերտ Քոչարյանին ամեն ինչի մեղավոր նշանակել ու քաշվել ղրաղ և այս աջակցությունը թույլ է տալիս Սերժ Սարգսյանին մտնել ստվեր՝ դեմ տալով Ռոբերտ Քոչարյանին:
 
Ուստի ինքը ոչ թե օգնելու է Ռոբերտ Քոչարյանին, այլ կառավարելի ընթացքով խորտակելու է (ՀՀԿ էլ հետը), որ այդ մեծ կտորով մարդկանց զայրույթը հագեցվի: Իհարկե այդ ամենը կարվի դանդաղ, բարձր թատերական մակարդակով ու Ռոբերտ Քոչարյանից ահագին փող քամելուց հետո: 
Քոչարյանին կարող է և օգնեն, բայց ոչ Սերժ Սարգսյանը, որը առաջին հերթին իր հարցերը պիտի լուծի, ուստի Ռոբերտ Քոչարյան, Աշոտյան և այլն միջոց են, նպատակ չեն:
Հայկ Բալանյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր