Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի... նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում          Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով       Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին    

06 օգոս 2018 12:08

Իմացել եմ օրեր առաջ.Արցախի ԱԱԾ նախկին տնօրենը՝ Արցախում Ադրբեջանի հերոսի հուշաքարի մասին

Իմացել եմ օրեր առաջ.Արցախի ԱԱԾ նախկին տնօրենը՝ Արցախում Ադրբեջանի հերոսի հուշաքարի մասինՀարգելի հայրենակիցներ, մարտական ընկերներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի ազգային հերոս համարվող Ալլահվերդի Բագիրովի՝ Ակնայի (նախկինում Աղդամ) տարածքում նոր հուշաքարի (ոչ տապանաքարի) տեղադրումն ու դրա շուրջ ծավալվող իրադարձությունները հասարակության վրդովմունքն են առաջացրել, ցանկանում եմ տեղեկացնել հետևյալը.

2018 թվականի մարտի վերջին խնդրանքով ինձ է դիմել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը, տեղեկացնելով, որ պատրաստվում էինչ-որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հարցազրույցներ անել, կրկնում եմ՝ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ անել, ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և Արցախյան շարժման մասնակից Ռազմիկ Պետրոսյանի հետ՝ Ադրբեջանի հերոս Ալլահվերդի Բագիրովի մասին:
Ես ասել եմ, որ նախկինում էլ նման հարցազրույցներ եղել են, այդ թեմայով չկան իրավական սահմանափակումներ և այդ հարցում ԱԱԾ-ն չի կարող որևէ սահմանափակում մտցնել, սակայն նշել եմ, որ այդպիսի նախաձեռնությունները կարող են բարոյական հարթությունում ոչ ճիշտ ընկալվել:
Խանումյանի խնդրանքով խոսել եմ նաև Ռազմիկ Պետրոսյանի հետ և ասել, որ հարցազրույց տալու հետ կապված որևէ իրավական խնդիր չեմ տեսնում, առավել ևս, որ նախկինում ևս Պետրոսյանը նման հարցազրույցներ տվել է:
Ինչ վերաբերում է այդ ծրագրի շրջանակներում տեղադրված հուշաքարին, ապա դրա մասին իմացել եմ օրեր առաջ, ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Օսիպյանի կողմից ցանցում շրջանառած տեսանյութից՝ պաշտոնիցս ազատվելուց երկու ամիս անց:
Թեմայի շուրջ հետագա եզրակացությունները թողնում եմ ձեզ:
Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Արցախի հերոս Արշավիր Ղարամյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր