Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

07 օգոս 2018 11:48

Քաղաքապետ ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանին ես ավելի շատ օգուտ կբերեմ, քան մեկ այլ անձ

Քաղաքապետ ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանին  ես ավելի շատ օգուտ կբերեմ, քան մեկ այլ անձՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշումը միանգամից է կայացրել: Նրան քաջալերել են նաեւ իր քաղաքական թիմի անդամները:
«Երբ տեսա թեկնածուներին, տեսա՝ ովքեր կարող են առաջադրվել, կարծում եմ, դա ինքնին բերեց եզրահանգման, որ պետք է առաջադրվել»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշել է Արարատ Զուրաբյանը:

Երեւանի կառավարմամբ պետք է զբաղվեն քաղաքից քաջատեղյակ մարդիկ: Արարատ Զուրաբյանն իրեն քաջատեղյակ համարում է. «Դա շատ բարդ մեխանիզմ է, կյանքի բերումով այնպես է ստացվել, որ ես այդ օրգանիզմում շատ երկար ժամանակ եղել եմ՝ 6 տարի Կենտրոն համայնքի ղեկավար եմ եղել, եւ կարծում եմ, որ դա բավարար է սրա համար»:
Թեկնածուն չի կիսում այն տեսակետը, թե Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ավելի մեծ շանսեր ունի, քան մյուսները:
«Ես կարծում եմ, որ ինքս քաղաքապետ ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանին ավելի շատ օգուտ կբերեմ, քան մեկ այլ անձ: Քանի որ, եթե մարդը իր պրոֆեսիոնալ պարտականությունները չիրականացնի այդ ոլորտում, դա առաջացնելու է հասարակական դժգոհություն, որը տարածվելու է նույն Նիկոլ Փաշինյանի վրա»,-ասաց Զուրաբյանը:

Արարատ Զուրաբյանն արդեն հանդիպումներ ունենում է քաղաքացիների հետ եւ համոզվել է, որ Երեւանի հաջորդ քաղաքապետն ինքն է լինելու. «Ես, ճիշտն ասած, երբ մտել եմ այս պրոցեսի մեջ, մի բան եմ գիտակցել, որ ես չեմ մտել մասնակցելու համար, ես մտել եմ կոնկրետ Երեւանի քաղաքապետ դառնալու համար եւ ես չեմ էլ կասկածում, որ այդպես էլ լինելու է»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր