Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

07 օգոս 2018 12:43

ժամանակն է, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպեն

ժամանակն է, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպենԻրավիճակը Ադրբեջանում ոչ միանշանակ է: Երկրի ֆինանսական որոշակի բարեկեցությունը այդուհանդերձ չի կրճատում սոցիալական անհավասարությունը, իսկ իշխող էլիտան ժողովրդին խաբում է ցուցադրական հայրենասիրությամբ, մշտական սպառնալիքներով վերադարձնել ուժով այն ամենը, ինչ կորցրել են 1991–1994 թթ. պատերազմում, թեև շատ լավ գիտակցում է այն բոլոր ռիսկերը, որ իր հետ կբերի նոր պատերազմը և ոչ միայն երկրի, այլև հենց էլիտայի համար: Սրանով էլ պայմանավորված են միջադեպերը, բանակցային գործընթացի խափանումը և այլն: Ադրբեջանը շարունակում է շնչել ատելությամբ և ոչ թե ապագա կարգավորմամբ: Այս մասին ասվում է 1992-1996թթ. ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ՌԴ նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հոդվածում, որը հրապարակվել է «Независимая газета»-ում «Ապրել անցյալո՞վ, թե՞ ապագայով» խորագրի ներքո: 

Նրա խոսքով, մինչև վերջերս բանակցային գործընթացում իրավիճակը քիչ թե շատ պարզ էր Հայաստանի պարագայում՝ Երևանը գնում էր փոխզիջումների փնտրտուքի ճանապարհով, կարևորը ամբողջովին բացառելով խնդրի լուծման ուժային տարբերակը: Եվ սա համապատասխանում էր այն փաստաթղթի ոգուն, որի հիման վրա հաստատվեց հրադադարը: Բայց գարնանը Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, շարունակում է Կազիմիրովը, առաջ քաշեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ բանակցային սեղան վերադարձնել Արցախը: 

«Սա համապատասխանում է այս հակամարտության եռակողմ կոնֆիգուռացիային, առավել ևս, որ 90-ականներին բանակցությունները տարվում էի երեք կողմերի միջև, Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ: Եվ Ղարաբաղով երկու համաձայնագրերը ստորագրվել են հակամարտության երեք կողմերի կողմից: Ավելին՝ այն տարիներին Ադրբեջանը շփման գծի գործերով շփումները առաջինը հաստատում էր հենց Լեռնային Ղարաբաղի հետ: Թվում է, թե Բաքուն պետք է գիտակցի, թե ինչ կարգավիճակով էին իրենք այն ժամանակ բանակցում Ղարաբաղի հետ, եթե ոչ որպես հակամարտության կողմի ու, հետևաբար, բանակցային գործընթացի կողմի: Սակայն Բաքվում դա «չեն հիշում»»,- գրել է ՄԽ նախկին համանախագահը:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Կազիմիրովը նշել է, որ այն վերջին շրջանում լարված է, հակասություններ կան երկրի առաջնորդների միջև: Եվ դժվար թե այս իրավիճակը նպաստի Բաքվի հետ բանակցությունների վրա: Ավելին՝ Ադրբեջանը արդեն մեղադրում է Երևանին բանակցությունները տապալելու համար.

«Ոչ միայն ներքին իրավիճակը, այլև բանակցային գործընթացը պահանջում են երկրի բոլոր առանցքային ուժերի միասնականություն: Անհարմար  է դրսից ինչ-որ բան առաջարկել, բայց կարծում եմ ժամանակն է, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հնարավորինս շուտ հանդիպեն և մշակեն հակամարտության կարգավորման խնդիրների նկատմամբ միասնական մոտեցում: Վստահ եմ, որ նրանցից որևէ մեկին թարգմանիչ չի պահանջվի, եթե խոսեն ապագայից  և ոչ թե անցյալից և մտածեն Ղարաբաղի ճակատագրի, ոչ թե իրենց դիրքերի մասին» ,- գրել է Կազիմիրովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր