Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

08 օգոս 2018 15:55

Պավլիկ Մանուկյանը պնդում է, որ ոստիկանին ուղղված կրակոցն արձակել է Էդվարդ Գրիգորյանը

Պավլիկ Մանուկյանը պնդում է, որ ոստիկանին ուղղված կրակոցն արձակել է Էդվարդ ԳրիգորյանըԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի պաշտպանը դատարանին իր պաշտպանյալի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու միջնորդություն ներկայացրեց:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանը ներկայացրել է նաև Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի և Շաքե Իսայանի անձնական երաշխավորությունները: Նրանցից յուրաքանչյուրը 500 հազար դրամ է մուծել դատարան և անձամբ ներկայացել դատական նիստին:

Մեղադրող Արամ Արամյանը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ մինչև դրա քննարկումը, դատարանը նախ պետք է հարցաքննի Մանուկյանին: Խմբի անդամներ Էդվարդ Գրիգորյանի եւ Մխիթար Ավետիսյանի ենթադրաբար իրականացրած գործողությունների վերաբերյալ դատավոր Մակյանի հարցին Պավել Մանուկյանըպատասխանեց, որ պնդում է նախորդ դատական նիստում արած իր հայտարարությունը:
«Ես արդեն հայտարարել եմ, որ դա բացարձակ ճշմարտություն է: Եթե այս քայլն Էդվարդ Գրիգորյանի փոխարեն կատարած լիներ Արամ Մանուկյանը՝ իմ տղան, ես հայտարարելու էի, որ այդ պատահական կրակոցի հեղինակն իմ տղան է, չնայած Արամ Մանուկյանն ինքն էր ասելու, որ` ես եմ»,- նշեց Մանուկյանը:
Ամբաստանյալը հայտնեց, որ կրակոցը եղել է իրենից մոտ 1 մետր հեռավորության վրա:
«Անձամբ ներկա եմ եղել, եւ քիչ էր մնում, որ պատահաբար զոհվեր մեր ընկեր Արմեն Լամբարյանը, պատահական կրակոց էր: Իսկ բանկոմատի վերաբերյալ ոչ մեկս էլ տեղյակ չենք եղել՝ բացառությամբ իրեն: Բանկոմատը բացվել է, սակայն հափշտակություն տեղի չի ունեցել, ես ներկա չեմ եղել բանկոմատը բացելուն: Արմեն Բիլյանն ընդհանրապես դեպքի վայրում չի եղել»,- նշեց Պավլիկ Մանուկյանը:
Մանուկյանը նշեց, որ այս մասին ավելի վաղ չէր հայտնում դատարանին, որովհետև արդար դատավարություն չէր ակնկալում:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ներկայացրած միջնորդության մասին որոշումը կհրապարակվի 16:00-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր