Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

09 օգոս 2018 10:18

Ինչ-որ բան է փտել ՀՀԿ-ի ներսում..Փրկիչը» բանտում

Ինչ-որ բան է փտել ՀՀԿ-ի ներսում..Փրկիչը» բանտումՀՀԿ-ից ավելի քան 40 հոգի քննչական ծառայությանը միջնորդել են փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: ՀՀԿ-ն Քոչարյանին պաշտպանելով իշխանության պատրանքն է պահպանում: Քոչարյանը նրա իշխանության ամրոցն է, որի ներսում պաշտպանված են: Մեկուսարանում այդ ամրոցը պաշարված է թավշյա իշխանությամբ, որն իր հերթին պաշտպանված է ժողովրդով:
Ի՞նչ պիտի անի ՀՀԿ-ն: Ինքն էլ չգիտի: Ուստի անում է վատագույնը՝ ցույց է տալիս, որ Քոչարյանն իրենն է: Ու դա անում է ճնշվածներին պաշտպանելու ձեռագրով: Կարծում է, թե նույնն են բանտարկված Քոչարյանն ու բանտարկված Փաշինյանը: Ինչ-որ բան է փտել ՀՀԿ-ի ներսում: Եվ ամենայն հավանականությամբ՝ փտել է 1998-ը՝ երբ այդ մարդիկ Քոչարյանի հետ եկան իշխանության:
Այս մարդիկ մարդասիրության վրա են շեշտադրում անում՝ մարդուն ազատ արձակելը բանտարկված պահելուց մարդկային է: Դա կաշխատեր նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, եթե նա իշխանությունը թողնելուց հետո «իր հետ չտաներ ամբողջ երկիրը»:
Իսկ ստորագրահավաքին միացածներն ովքե՞ր են՝ զրո հեղինակությամբ մարդիկ, որոնք 20 տարի իշխանություն են ունեցել եւ այդ զրոյի վրա գոնե մեկ հարյուրերորդական տոկոս չեն ավելացրել: Թերեւս միայն Գեղամյանը կարող էր էժան պրծնել, երբ 2003-ին ընդդիմության առաջնորդներից էր: Բայց նրա հեղինակությունը զրոյացրեց հենց իշխանությունը: Որովհետեւ ուզում էր լավ ապրել:
Որովհետեւ ժողովուրդը չի ապրեցնում, որովհետեւ սերը թոռանդ չես ժառանգի, թոռանդ «մի զրո ավել» ունեցվածք պիտի թողնես: Այսինքն՝ այս մարդը, որն ատում էր Ռոբերտ Քոչարյանին, հիմա մի իրավիճակում է, երբ հանձին նրա իրեն ապրող է տեսնում: Նրա «վրա» է պաշտպանում իր կենսունակությունը: Ռոբերտ Քոչարյանը Գեղամյանի արհեստական թոքերն է: Եվ ինքն իսկապես այլ հանգրվան չունի: Չի կարող ասել՝ ձեզ մնա ձեր կենսունակությունը, ես գնացի իմ թոռների մոտ: Ասենք, մոտավորապես օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի նման, որը 2008-ին Սերժ Սարգսյանի օգտին քարոզչությունը վերածեց հակաքարոզչության:
Մյուս հանրապետականները կենսունակության կռիվ չեն տալիս: Նրանք դեռ տաք են իշխանություն տեսածի իրենց դերի մեջ: Իրենք տիրոջ փնտրտուքի մեջ են: Այսինքն՝ իշխանությունը կորցրել են, բայց իշխանության զգացումը չեն կորցրել: Ու իշխանության էդ զգացումը մարմնավորում է Ռոբերտ Քոչարյանը, որը ՀՀԿ-ին ամբողջական, առանց որեւէ կորստի հանձնեց Սերժ Սարգսյանին: Սա Սերժ Սարգսյանի առաջին հրապարակային ուրացումն է: Որովհետեւ իրենց աչքով տեսան այդ մարդու անկումը: Իսկ Քոչարյանի անկումը չեն տեսել: Կարծում են, թե հենց «միակ տղամարդն» է բանտում, Փրկիչն է բանտում: Ստորագրահավաքը հավատարմություն չէ, այլ՝ փրկեա զմեզ: Ու էս պատմության մեջ ամենասարսափելին այն է, որ իրենք իրենց ժողովուրդ են երեւակայում: Այսինքն՝ քանի որ «ընդդիմություն» են, ուրեմն ժողովուրդն են: Իսկ ժողովուրդն արդեն իշխանություն է, այլեւս ընդդիմություն չէ:
Նոր իշխանության ոչ մի բառապաշար այս մարդկանց հագով չէ: Դիցուք, իրավիճակին չեն տիրապետում: Թվում է, թե չտիրապետելու այլընտրանքը ինչ-որ հրաշքով նորից իշխանությունը վերցնելն է: Ուղղակի ՀՀԿ-ին պետք է մի անգամ էլ շատ ուշադիր նայել պարոն Քոչարյանի հարցազրույցը, որպեսզի հասկանան՝ նախկինում ՀՀ նախագահն ասում էր, որ ինքը միակ տղամարդն է:
Այսօր «միակ տղամարդն» ասում է, որ ինքը ՀՀ նախագահ է եղել: 10 տարի հետո է դա հասկացել: Այսինքն, 10 տարի ղեկավարել է առանց Սահմանադրությանը տիրապետելու: Ու իր հետեւից կուսակցություններ է քարշ տվել դեպի հակասահմանադրական բաղեր: Արդյունքում Սահմանադրությունը ժողովրդի մեջ է, իսկ ինքը՝ «ուղղիչ աշխատանքային գաղութում»: Գուցե նաեւ հենց որպես ՀՀԿ-ի «փրկիչ», որը պակաս արժանի չէ այդ «գաղութին»:
Մհեր Արշակյան
MediaLab.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր