Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

09 օգոս 2018 12:40

Գործադիրը սահմանեց զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և չափը

Գործադիրը սահմանեց զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և չափըԳործադիրը սահմանեց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը:
Որոշմամբ սահմանվում է նաև զինվորական ծառայության ժամանակ զոհված  զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները:
«Արդյունքում՝ կապահովվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն համապատասխան կարգավիճակ ունեցող զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցություն, զինծառայողի հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի հատուցում և օրենքով սահմանված դեպքերում հաշմանդամություն ունեցող զինծառայողներին ու զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու գործընթացի պատշաճ իրականացումը»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր