Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

10 օգոս 2018 11:30

Ոչ մի լրատվամիջոց չի գնվել.պարզապես տեսնում են, որ հիմիկվա ճանապարհը մեր երկիրը տանելու է փակուղի. Քոչարյանի եղբոր դուստր

Ոչ մի լրատվամիջոց չի գնվել.պարզապես տեսնում են, որ հիմիկվա ճանապարհը մեր երկիրը տանելու է փակուղի. Քոչարյանի եղբոր դուստրՎերաքննիչ դատարանը շարունակում է քննել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու համար: Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը PrimeNews.am-ի հետ զրույցում ասաց, որ նախագահի ընտանիքի անդամները չեն տեսակցել Քոչարյանին, քանի որ արգելանք է դրված տեսակցությունների վրա: Իսկ երկրորդ նախագահը փաստաբանների միջոցով միայն սպորտային համազգեստ եւ գիրք գրելու համար պարագաներ է ուզել: Մենք խնդրեցինք Իրինա Քոչարյանին մեկնաբանել լուրերն առ այն, թե Քոչարյանը մի շարք հայտնի լրատվամիջոցներ է գնել, բազմաթիվ փորձառու լրագրողների աշխատանքի տեղավորել: «Սուտ է, չեն գնել, պարզապես մտածող մարդիկ սկսեցին վերջապես արտահայտվել, էյֆորիան անցնում է եւ սկսում են պարզ դատել, տեսնում են, որ սկզբնական լոզունգները եւ իրողությունը ընդհանրապես չեն համընկնում, տեսնում են, որ հիմիկվա ճանապարհը, որով շարժվում է նոր կառավարությունը, կարող է մեր երկիրը բերել դեպի փակուղի: Իրենց հարգող մարդիկ արտահայտվում են, չնայած որ վախի մթնոլորտը մարդկանց մեջ շատ բարձր է»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր