Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

10 օգոս 2018 12:02

Փաշինյանը, եթե ցանկանում է իր ժողովրդին տնտեսական դժվարություններից փրկել,պետք է համաձայնվի...

  Փաշինյանը, եթե ցանկանում է իր ժողովրդին տնտեսական դժվարություններից փրկել,պետք է համաձայնվի...«Թուրք-ադրբեջանական բարեկամական միության» փոխնախագահ Սերդար Ունսարը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ պաշտոնական Երևանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։
«Հայաստանի նոր վարչապետը ցանկանում է առանց նախապայմանների զարգացնել Թուրքիայի հետ հարաբերությունները։
Ինչ խոսք, դրական զարգացում է։ Բայց լավ հարաբերություններ ստեղծելու համար Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիա պետությունը, հրաժարվի տարածքային պահանջներից։

Հայ ժողովուրդը թուրք ազգին չպետք է ընկալի որպես թշնամի։ Եվ որ ամենակարևորն է, նրանք պետք է դուրս գան Ադրբեջանի տարածքներից և դրանք հանձնեն Ադրբեջանին։ Դրանից հետո միայն կնստենք սեղանին ու կխոսենք։
Եթե առանց դրա սահմանային անցակետը բացվի, ապա Ադրբեջանի ժողովուրդ կնեղանա, իսկ Ղարաբաղի և Խոջալուի մեր զոհերի աճյունները հանգիստ չեն գտնի։ Քանի դեռ հայերը օկուպացված հողերից դուրս չեն գալիս, Ալիջանի և մյուս անցակետերի բացման մասին խոսք անգամ լինել չի կարող:
Հայերի նպատակը պարզ է, նրանք ցանկացած հարթակում ցանկանում են թշնամություն դրսևորել թուրքերի դեմ։ Այժմ Ադրբեջանի հողերը ակուպացված են, կա 1մլն փախստական, ճի՞շտ կլինի արդյոք դա անտեսել և բացել սահմանը: Այդ դեպքում ուր կմնա երկու պետություն, մեկ ազգ սկզբունքը։
Մեր նախագահը այդ հարցում իր խոսքն ունի, այն է՝ «Քանի դեռ հայերը դուրս չեն եկել օկուպացված հողերից սահմանները չեն կարող բացվել,- ասել է Ունսարը։
Վերջինս պնդել է, թե Իգդիրում ապրող թուրքերը չեն ցանկանում, որ հայ-թուրքական սահմանը բացվի։

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե ցանկանում է իր ժողովրդին տնտեսական դժվարություններից փրկել, նախևառաջ նրանք պետք է դուրս գան Ադրբեջանի հողերից և միայն դրանից հետո հարաբերությոններ ստեղծեն Թուրքիայի հետ»,-եզրափակել է թուրք ազգայնական գործիչը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր