Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է          Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»       Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին    

11 օգոս 2018 12:38

Ինչպես ոչ ժողովրդահաճո պաստառը անխոչընդոտ հայտնվեց «Մարիոթի» տարածքում

Ինչպես ոչ ժողովրդահաճո պաստառը անխոչընդոտ հայտնվեց «Մարիոթի»  տարածքում Օրեր առաջ Մարիոթ Հյուրանոցի ճակատային հատվածում Ռոբերտ Քոչարյանին սատարող պաստառը մեծ աժիոտաժ առաջացրեց: Խնդիրն այն է, որ հյուրանոցի հանդեպ բազմահազարանոց հանրահավաքների օրերին վերաբերմունքը հասցրեց մի քանի անգամ փոփոխվել:
  Նախ՝ հյուրանոցի անձնակազմը թույլ չէր տվել լրագրողներին հյուրանոցի տարածքում լիցքավորել իրենց տեխնիկան, հետո անբարյացկամ վերաբերմունք էր ցույց տվել: Ամեն ինչ փոխվեց, երբ ներկայիս վարչապետ, այն օրերին, դեռ ընդդիմադիր քաղաքական գործիչ Փաշինյանի ձեռնարկած հեղափոխության ճակատագիրը սկսեց շոշափվել: Մարիոթը ոչ միայն փոխեց իր վերաբերմունքը, այլև դարձավ այնքան հյուրընկալ, սիրալիր և հայրենասեր, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հռչակվեց ազգային բրենդ: Հիմա հաշված օրեր են մնացել նոր հանրահավաքին:   Հաշվի առնելով Մարիոթի բիզնես հոտառությունը և պահի տակ արագ կողմնորոշվելու կարողությունը, պետք է հասկանալ, թե ինչու և ինչպես այդ ոչ իշխանահաճո, ավելին, ոչ ժողովրդահաճո պաստառը անխոչընդոտ հայտնվեց Մարիոթի տարածքում: Հնարավոր վարկածներից մեկն այն է, որ Քոչարյանին սատարողներն այդ օրն այնտեղ սենյակ էին պատվիրել հատուկ ակցիան իրականացնելու համար: Չմոռանանաք նաև, որ անհասկանալի ձևով Քոչարյանի իշխանության օրոք հարստացաածներից շատերն այդ հյուրանոցում ունեն մշտական համարներ և հնարավոր է՝ արել են իրենց ձեռքից այդ պահին եկածը: Սպասենք ամսի 17-ի հանրահավաքին, տեսնենք Ազգային բրենդի տիտղոսը կխլվի Մարիոթից, թե կգործեն ճկուն մարքեթինգային եղանակներ:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր