Եկեղեցու դեմ արշավի տակ թաքնված նպատակ կա․ «Հրապարակ»          Ավինյանին փոխարինել է Նիկոլ Փաշինյանը, իսկ տնօրենը ԱԳ նախարարի կինն է. «Նոր ԱՆԻՖ». «Ժողովուրդ»       Չեն նահանջելու եկեղեցուն ու Վեհափառին վարկաբեկելու, Գարեգին Բ-ին եկեղեցուց «հեռացնելու» հարցերում, գործի կդրվի կոմպրոմատների զինանոցը. «Ժողովուրդ»    

11 օգոս 2018 12:45

«Արմավիր» ՔԿՀ-ում գիշերը ճաղավանդակից իր տաբատի գոտիով կախված կալանավորի դի է հայտնաբերվել

«Արմավիր» ՔԿՀ-ում գիշերը ճաղավանդակից իր տաբատի գոտիով կախված կալանավորի դի է հայտնաբերվելՕգոստոսի 11-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, գիշերային շրջայց կատարելիս, հայտնաբերել է կալանավորված անձ Վ. Գ.-ի՝ պատուհանի ճաղավանդակից իր տաբատի գոտիով կախված դին:
Հաղորդագրության մեջ ասվում է. «Նշենք, որ Վ. Գ.-ն հիմնարկ է ընդունվել 06.08.2018թ.-ին, խցում պահվել է միայնակ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Հիմնարկում գտնվելու բոլոր 3 օրերին նրա հետ մշտապես աշխատել են հոգեբանները:  2 օր առաջ կալանավորված անձ Վ. Գ.-ն անգամ ինքնավնասում է կատարել, տեղափոխվել է քաղաքային բուժհաստատություն, որտեղ նրան օգնություն է ցուցաբերվել:

Հոգեկան անհավասարակշիռ վիճակից դուրս բերելու համար Վ. Գ.-ին նույնիսկ մոր հետ տեսակցություն է տրամադրվել, սակայն դա էլ իրավիճակը չի շտկել:
Այս պահին դեպքի հանգամանքներին ծանոթանալու նպատակով քրեակատարողական հիմնարկում են գտնվում ՀՀ արդարադատության նախարար Ա. Զեյնալյանն ու Քրեակատարողական ծառայության պետ Ա. Մխոյանը:
Նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է քննություն»:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր