Օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-13 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով       Ապրիլի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

11 օգոս 2018 15:10

Վրաստանի հայաբնակ գյուղում երկու հայ է սպանվել, կա ձերբակալված

Վրաստանի հայաբնակ գյուղում երկու հայ է սպանվել, կա ձերբակալվածՎրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի հայաբնակ Սաթխա գյուղում սպանություն է  տեղի ունեցել:
Երկու անձի սպանությունը տեղի է ունեցել օգոստոսի 11-ի առավոտյան:
Tert.am-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան, մեկի հոգի ձերբակալվել է:
Դեպքի մասին Ներքին գործերի նախարարությունից այլ մանրամասներ չհայտնեցին` հավելելով, որ հարուցված է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն:
***
Քիչ առաջ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է Վրաստանի Նինոծմինդա  մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու հայերի սպանության մասին լուրը: «Դա ապատեղեկատվություն է, սպանվածները հայեր չեն, երկուն էլ ռուս են»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր