Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

15 օգոս 2018 12:48

Ոստիկանները միասեռականներին ծեծել են և անվանել«համասեռամոլներ». «Նոր Սերունդը» կդիմի ՀՔԾ

Ոստիկանները միասեռականներին ծեծել են և անվանել«համասեռամոլներ». «Նոր Սերունդը» կդիմի ՀՔԾ«Նոր Սերունդ» հասարակական կազմակերպությունը հայտարարում է ոստիկանության բաժանմունքում ոստիկանության ծառայողների կողմից միասեռականներին ծեծելու մասին և պատրաստվում է դիմել Հատուկ քննչական ծառայություն։


«Ոստիկանությունը հակասահմանադրական գործողություններ է իրականացրել. հրապարակել է մի նյութ, որտեղ տեսանելի են մարդկանց դեմքերը, հրապարակել է անձնական տվյալներ։ Այդ պարագայում ինքնության բացահայտման մասին է խոսքը և բացի այդ, ոստիկանությունը անմեղության կանխավարկածի խախտում է անում», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը։

Բացի այդ, նրա խոսքով, ոստիկանությունն իր հաղորդագրության մեջ և տեսանյութում օգտագործել է «համասեռամոլներ» եզրույթը, ինչը սխալ է։

Նկատենք, որ հաղորդագրությունը տարածելուց հետո ոստիկանությունը տեսանյութի վերնագիրը փոխել էր։
Գաբրիելյանն ասաց, որ իրենց տեղեկություններով, ոստիկանության բաժանմունքում նույնասեռական անձանց նկատմամբ իրականացվել է բռնություն։

«Այս պահի դրությամբ մեր փաստաբանները աշխատում են, որ ոստիկանության դեմ Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում ներկայացվի հանցագործության մասին։ Դեպքին ներկա անձանցից մեկը կգա մեր գրասենյակ և կպատրաստվեն ՀՔԾ դիմելու համար», - ասաց Գաբրիելյանը։

Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ օգոստոսի 14-ին՝ ժամը 4-ն անց 30-ից սկսած ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր են ստացվել մի քաղաքացուց այն մասին, որ «Կոմայգում» մի քաղաքացու հարվածել են, իսկ մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց։ Մեկ այլ զանգահարող էլ ասել է, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշել է, թե «Աստորիա» հյուրանոցի մոտ իր ընկերուհու վրա են հարձակվել:

Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզել էր, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք միասեռականներ են և նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն: Ըստ ոստիկանության, տուժած կողմը, իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնականի բաժին, հավաքվել են ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսել:

Իրավիճակը սրվել է, երբ բարձրաձայն հայհոյանքներից վրդովված՝ դուրս են եկել հարակից տների բնակիչները: Ոստիկանության ծառայողները փորձել են հանդարտեցնել նրանց: Նույն հաղորդագրության համաձայն, այդ քաշքշուկի ժամանակ աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:

Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը՝ դավիթաշենցի, 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյան և երևանցի, 30-ամյա Մարատ Կիրիլյուկ: Նշվում էր, որ նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:
Սերգեյ Գաբրիելյանի պնդմամբ, այդ օրը ոստիկանության բաժանմունքում ոստիկանների կողմից կիրառվել է բռնություն նույնասեռականների նկատմամբ։ «Ոստիկանությունը չպետք է նման տեղեկություն տրամադրեր հանրությանը՝ առանց օբյեկտիվ քննության», - հավելեց Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ անկախ նրանից՝ ովքեր են մեղավորները, բռնություն գործադրողները պետք է պատժվեն։
 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր