Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

15 օգոս 2018 14:10

Փաշինյանն այս պահին այլ կուսակցությունների կամ ուժերի կարիք չունի.ունի միայն ՀՀ քաղաքացիների օգնության կարիքը

Փաշինյանն այս պահին այլ կուսակցությունների կամ ուժերի կարիք չունի.ունի միայն ՀՀ քաղաքացիների օգնության կարիքըԵրեկ՝ օգոստոսի 14-ին ՕԵԿ-ն ու ՀԱԿ-ը հայտարարություն էին տարածել և կոչ արել իրենց համակիրներին մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Primenews.am-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից հետաքրքրվեց՝ ինչպես են վերաբերվում ՕԵԿ-ի ու ՀԱԿ-ի կոչին: «Համազգային շարժմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները: Օգոստոսի 17-ին կայանալիք հանրահավաքն ու մեր երկխոսությունն էլ կայանալու է ՀՀ քաղաքացիների հետ: Այնպես որ, մենք սպասում ենք ՀՀ քաղաքացիներին՝ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից»,- ասաց Կոստանյանը՝ շեշտելով, որ իրենք չեն դիտարկում այլ կուսակցությունների կոչերը և իրենց համար այս պահին կարևոր է միայն ՀՀ քաղաքացիների ներկայությունը Հանրապետության հրապարակում: Հարցին՝ ՕԵԿ-ի և ՀԱԿ-ի կոչերը սեփական PR է, թե օգնություն Նիկոլ Փաշինյանին, ՔՊ մամուլի խոսնակն ասաց. «Անձամբ Նիկոլ Փաշինյանն այս պահին ունի միայն ՀՀ քաղաքացիների օգնության կարիքը և ոչ թե այլ կուսակցությունների կամ ուժերի, որն էլ այս պահին, ըստ էության, վայելում է»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր