Քոչարյանի թիկնապահը դժվարությամբ դիմադրել է, ապա նրան տեղափոխել են ապահով վայր

Սրանով մի խումբ մարդիկ թույլ չտվեցին, որ լրագրողները կատարեն իրենց պարտքը, և հասարակությունը իրազեկված լինի։ Իսկ Ռ․ Քոչարյանը տևական ժամանակ ասուլիսներ, հարցազրույցներ չէր տվել, և լրագրողները բազմաթիվ հարցեր ունեին նրան ուղղված։ Պարզ չէ, թե ինչ շահեց հասարակությունն այս ակցիայից, բայց բազում հարցեր մնացին օդում կախված և չպարզաբանված։
Անշուշտ, Քոչարյանն իր ասելիքը տեղ հասցնելու ձևեր կգտնի, բայց մենք՝ շատ լրատվամիջոցների ներկայացուցիչներս, այլևս հնարավորություն չենք ունենա նրան ուղղել մեր հարցերը, որոնք հաստատապես հաճելի չէին լինելու և շատ մութ հարցերի վրա էին լույս սփռելու»: