Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

17 օգոս 2018 13:59

Եղել են բազմաթիվ հրավերներ թե՛ տեղական լրատվամիջոցների կողմից , թե՛ արտասահմանյան․ Վիկտոր Սողոմոնյան

Եղել են բազմաթիվ հրավերներ  թե՛ տեղական լրատվամիջոցների կողմից , թե՛ արտասահմանյան․ Վիկտոր ՍողոմոնյանՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվելուց հետո հարցազրույց էր տվել Երկիր Մեդիա հեռուստաընկերությանը։ Հարցազրույցի վերջում լրագրող Գեղամ Մանուկյանը հարց ուղղեց Քոչարյանին, արդյո՞ք եղել են այլ լրատվամիջոցներից հրավերներ, ինչին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ չգիտի՝ պետք է ճշտել Վիկտոր Սողոմոնյանից։
Primenews.am-ը կապ հաստատեց Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հետ։ Հարցին՝ եղել են այլ լրատվամիջոցներից հրավերներ, պատասխանեց․ «Չեմ ուզում թաքցնել, այո եղել են բազմաթիվ հրավերներ՝ թե տեղական լրատվամիջոցների կողմից, թե արտասահմանյան։ Չեմ ուզում թաքցնել նաև, որ կան առաջարկներ, որոնք ընդունվել են արդեն»։ Մեր ճշտող հարցին՝ արտասահմանյան լրատվամիջոցների մեջ կան նաև առաջարկներ ՌԴ-ից, Վիկտոր Սողոմոնյանն ասաց․ «Բազմաթիվ են առաջարկները, միջազգային տարբեր լրատվամիջոցների կողմից»։ Մենք հետաքրքրվեցինք՜ այդ դեպքում, ինչով է պայմանավորված Երկիր Մեդիայով հարցազրույց տալու ընտրությունը, արդյո՞ք դա կապ ունի ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի այն հայտարարության հետ, որ ՀՅԴ-ն չի բացառում Քոչարյանի հետ համագործակցությունը։ «Կխնդրեի երեկվա հարցազրույցը չքաղաքականացնեիք այդ առումով։ Հայտարարությունը ոչ մի կապ չունի նրա հետ, որ հարցազրույցը եղել է Երկիր Մեդիայի եթերով»,- ասաց Սողոմոնյանը։
Վիկտոր Սողոմոնյանը չցանկացավ բացել չակերտներն ու ասել, թե կոնկրետ որ լրատվամիջոցներն են հրավեր ուղարկել։ Նա նաև չասաց, թե երբ են նախատեսվում այլ լրատվամիջոցներով հարցազրույցներ Ռոբերտ Քոչարյանի հետ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր