Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

17 օգոս 2018 14:34

Անգամ ցանկալի չէ, որ ՊՆ-ում ծառայություն անցնող քաղաքացիական անձինք իրենց հետ կրեն հեռախոս, սա է պահանջում ոչ միայն ֆիզիկական անձի, այլև երկրի անվտանգությունը

Անգամ ցանկալի չէ, որ ՊՆ-ում ծառայություն անցնող քաղաքացիական անձինք իրենց հետ կրեն հեռախոս, սա է պահանջում ոչ միայն ֆիզիկական անձի, այլև երկրի անվտանգությունըԱրթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է զորքերում բջջային հեռախոսների կիռարման վերաբերյալ նոր հրաման։

Ուզում եմ տեղեկացնել ՊՆ իմ բարեկամներին, որ նման կարգ գրելու և հրապարալելու բացառիկ իրավունքը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբինն է, և եթե եղել է զինծառայողներին բջջային հեռախոս ունենալու սահմանափակող կարգ, ապա պետք է հրապարակվեր նաև այդ կարգը չեղարկելու մասին որոշումը, իսկ հիմա ըստ էության. զինծառայողը, այո իրավունք ունի ունենալու բջջային հեռախոս, բայց ցանկալի չէ, որ այդ հեռախոսը հայտնվի այն վայրում, որտեղ զինվորականը անցկացնում է իր ծառայությունը, անգամ ցանկալի չէ, որ ՊՆում ծառայություն անցնող քաղաքացիական անձիք իրենց հետ կրեն հեռախոս, սա է պահանջում ոչ միայն ֆիզիկական անձի, այլև երկրի անվտանգությունը։

Հ.Գ. Կարգը գրողները, արդյո՞ք ունեն անվտանգության մարմինների թույլտվությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր