Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

17 օգոս 2018 15:31

Տեսանյութ. Փաշինյանի կոչը՝ հավաքի մասնակիցներին.հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանել

Տեսանյութ. Փաշինյանի կոչը՝ հավաքի մասնակիցներին.հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին նույն կերպ չպատասխանելՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին կոչ է անում հավաքի ընթացքում ագրեսիվության դրսևորումներին ագրեսիվությամբ չպատասխանել: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով դիմելով հանրությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր կանխատեսումների համաձայն օգոստոսի 17-ին հրավիրված հավաքի մասնակիցների թիվը մեծ է լինելու, իսկ այդ պայմաններում բոլորից պահանջվում է առանձնահատուկ պատասխանատվություն և զսպվածություն դրսևորել: «Ես ցանկանում եմ խնդրել, որպեսզի մենք այսօր ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ չպատասխանենք: Մենք արդեն փորձ ունենք իրականացնել այնպիսի զանգվածային միջոցառումներ, որոնց մասնակցում են 100 հազարավոր մարդիկ: Բոլոր կանխատեսումների համաձայն՝ այսօր էլ մեր հավաքի մասնակիցների թիվը շատ մեծ է լինելու, և այս պայմանները յուրաքանչյուրիցս պահանջում է առանձնահատուկ պատասխանատվություն, առանձնահատուկ զսպվածություն:  Չեմ կարող բացառել, որ կլինեն ագրեսիվության դրսևորումներ, ուղարկված մարդիկ, որոնց նպատակը կլինի սադրանքներ կազմակերպելը, խնդրում եմ ագրեսիվության դրսևորումներին ագրեսիվությամբ չպատասխանել: Իսկ եթե դա այնպիսի ագրեսիվություն է, որին անպայման պետք է արձագանքեն իրավապահ մարմինները, խնդրում եմ պարզապես դիմել ոստիկանություն, ոստիկանության աշխատակիցներին, որոնք այսօր ուժեղացված ծառայություն կիրականացնեն»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև հայտնեց, որ Հանրապետության հրապարակ է ժամանելու քայլերթով, որը կսկսվի ժամը 17:30-17:40-ի հատվածում, Արցախի պողոտա-Էրեբունի փողոց խաչմերուկից: «Դուք հիշում եք, դա այն վայրն  է, որտեղ 2018թ. ապրիլի 21-ին ինձ առևանգեցին ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները:  Ես համոզված եմ, որ նրանք այսօր երթի ընթացքում կիրականացնեն ծառայություն, իսկ ոմանք նույնիսկ մեզ հետ կմասնակցեն քայլարշավին, և դա կլինի ազգային համերաշխության առանձնահատուկ դևրսևորում, որովհետև այսօր մեր միջև բաժանարար գծեր չկան. ոստիկանությունը, ԱԱԾ-ն, հասարակությունը, ժողովուրդը, բանակը, պետական կառավարման մարմինները, իշխանությունը նույն կողմում են, և մեզ այսօր ոչ  մի գիծ չի բաժանում: Սա պետք է դառնա ազգային համերաշխության յուրօրինակ դրսևորում»,- եզրափակեց  Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում օգոստոսի 17-ին, ժամը 18:30-ին հանրահավաք է հրավիրել, որտեղ ամփոփելու է կառավարության գործունեության 100 օրը: Նիկոլ Փաշինյանը հավաքի ընթացքում հանդես կգա ծավալուն ելույթով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր