Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

18 օգոս 2018 15:35

Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը

Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, հաղորդում է BBC-ն, հղում անելով նրա անվամբ հիմնադրամի հաղորդագրությանը:
Անանն առաջին աֆրիկացին էր, ով գլխավորել է Միացյալ ազգերի կազմակերպությունը՝ կառույցը ղեկավարելով 1997-ից մինչև 2006 թվականը: Պաշտոնաթողությունից հետո նա ստանձնել էր Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի պարտականությունները՝ ջանքեր գործադրելով սիրիական խնդրի խաղաղ հանգուցալուծման համար:
«Քոֆի Անան» հիմնադրամի տարածած ուղերձում ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը բնութագրվում է որպես «համաշխարհային մասշատաբի պետական գործիչ և խորապես նվիրված ինտերնացիոնալիստ, ով իր ողջ կյանքի ընթացքում պայքարեց՝ հանուն ավելի արդար և խաղաղ աշխարհի»:
2001 թվականին Քոֆի Անանն արժանացել է Նոբելյան մրցանակի՝ «ավելի խաղաղ և լավ կազմակերպված աշխարհ ունենալուն ուղղված աշխատանքի համար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր