Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

20 օգոս 2018 11:37

1 մլրդ Ֆրանկոֆոնիայի համար.ԱԳՆ-ն կչեղարկի հյուրերի կողմից չամրագրված սենյակները, իսկ վճարված կանխավճարը հետ է վերադարձվելու պետական բյուջե

1 մլրդ Ֆրանկոֆոնիայի համար.ԱԳՆ-ն կչեղարկի  հյուրերի կողմից չամրագրված սենյակները, իսկ վճարված կանխավճարը հետ է վերադարձվելու պետական բյուջեՀՀ կառավարությունը արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացրեց հոկտեմբերի 7-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի անցկացման համար:
 
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ միջոցառումների իրականացման նպատակով պետական բյուջեից կհատկացվի 1 մլրդ 438 մլն 354 հազար 500 դրամ: Բանն այն է, որ այդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող բարձրաստիճան պատվիրակությունների կեցության նպատակով ամրագրվել են շուրջ 40 հյուրանոցներում առկա 1300-ից ավել սենյակներ: Ամրագրումներն արվել են դեռեւս 2017թ նոյեմբերին, եւ եղել է նախնական պայմանավորվածություն հյուրանոցների հետ պայմանագրեր կնքելու եւ կանխավճարներ փոխանցելու վերաբերյալ:
 
Այնուհետեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության խորհրդով որոշվել է, որ վերոնշյալ 40 հյուրանոցները կնախատեսվեն այն հյուրերի համար, ովքեր իրենք են վճարելու իրենց կեցության ծախսերը: Ըստ այդ պայմանավորվածության` ԱԳՆ-ն չեղարկելու է հոկտեմբերի 1-ի դրությամբ հյուրերի կողմից չամրագրված սենյակները, իսկ վճարված կանխավճարը հետ է վերադարձվելու պետական բյուջե:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր