Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան          Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

20 օգոս 2018 12:27

Կարծում եմ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքը կա, հիմա մեղադրանքը պետք է ապացուցվի

Կարծում եմ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքը կա, հիմա մեղադրանքը պետք է ապացուցվիԱյսօր Ժառանգություն կուսակցությունը, կհարավիրի լիագումոր նիստ, որի ընթացքում կորոշվի Երևանի ավագանու և քաղաքապետի  ցուցակի առաջին հորիզոնականները, այս մասին այսօր  Մեդիա Կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ որպես նախաբան, հայտարարեց Ժառանգություն կուսակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը: 
«Մինչև այսօր սպասեցինք և հույս ունեինք, որ մեր առաջարկը միասնական ցուցակով հանդես գալու կարող էր իրականություն դառնալ, սակայն այդպես չեղավ:

Սա լինելու է առաջին իրավական, օրինակարգով ընտրությունը, որտեղ բացառվելու է ընտրական բոլոր արատավոր երևույթները և այլևս երբեք պետական ադմինիստրատիվ միջոցները չեն օգտագործնելու»,-ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով լրագրողների  հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, նվիրված 100 օրվա ամփոփման հետ Հովհաննիսյանն նշեց, որ ըստ իրեն շատ համապարփակ ելույթ էր, չնայած հանրապետականների քննադատություններին, ասելով.
«Նրանք ովքեր տարիներ շարունակ գողացել են ընտրություններ, և կատարել այլ հանցագործություններ, հիմա բողոքում են ազատ խոսքի ոտնահարումից:
Մենք հույս ունենք, որ ընտրությունները տեղի կունենան հնարավորինս շուտ,  ամբողջացնելու և արձանագրելու մեր ժողովրդի պայքարի հաղթանակը: Արդեն թևակոխել են 100-ից հետո եկող օրերը և ժամանակն է ավելի հանդարտ սառնասիրտ, համապարփակ, հետևողական քայլերով կառավարությունը շարունակի իր ուղեգիծը կոռուպցիայի դեմ պայքարում, հանցավորության դեմ պայքարում,  պաշտպանելով յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքը » :

Խոսելով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կատարվող իրադարձություններին,  առաջադրված մեղադրանքին և դրանով պայմանավորված վերջինիս հերքումներին , Հովհաննիսյանն ասաց, որ Քոչարյանը իրավունք ունի վերադառնալ այնտեղ որտեղ արժանի է՝ դա կլինի  քաղաքականություն, թե՞ բանտ:
«Ես կարծում եմ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքը կա, հիմա մեղադրանքը պետք է ապացուցվի, իսկ մնացածը՝ իրավական համակարգը պետք է լուծի:
Կարծում եմ, որ հեղափոխությունը անկատար է, չի ամբողջացվել, մտահոգության տեղ կա: Բոլոր իշխանավորները պետք է պատասխան տան իրենց արած չարածի, հանցագործությունների համար:
Պետք է նշեմ նաև, որ որոշներին մեղսագրվող հնարավոր հանցագործությունները միայն սահմանադրական կարգը այդ  ձևով տապալելը չէ, շատ ավելի լայն տառապատկեր կա հարցին»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր