Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 օգոս 2018 17:21

Տեսանյութ. Սերժ Սարգսյանին ևս պետք է մեղադրանք առաջադրվի, չեմ կարծում, որ նա լինելով վարչապետ տեղյակ չի եղել Միքայել Հարությունյանի արձակած հրամանի մասին

Հայացք մամուլի ակումբում, փաստաբան Նորայր Նորիկյանը անդրադարձավ օգոստոսի 17-ին կայացաց հանրահավաքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի իրավական հատվածին՝ Սահմանադրության մեջ փոփոխության անհրաժեշտություն, անցումային արդարադատություն, դատական համակարգում առկա խնդիրներ:
 
Նորայր Նորիկյանը նշեց, որ  ամեն ինչ պետք է անել պահպանելու դատական իշխանության անկախությունը «Կառավարությունն առաջին հարյուր օրվա ընթացքում ինչ իրականացնում էր, ճիշտ էր, պետք է նույն ձևով շարունակել։ Ես չգիտեմ, թե ովքեր են այդ խորհուրդը տվել վարչապետին՝ նման տոնայնությամբ հանդես գալու, և անգամ, եթե այս պահին դատական անկախության այս կամ այն գործունեությունը հակասում է քաղաքական շահերին, միևնույնն է պետք է կյանքի գնով պահպանել դատական իշխանության անկախությունը»,-ասաց նա, հավելելով, որ արդարադատություն իրականացնելու գործով, ներկայիս բազմաթիվ դատավորներ չպետք է համակարգում  տեղ ունենան: 
 
Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատելու գործին և Ազարյանի գործունեությանը Նորայր Նորիկյանը նշեց. «Ինքս գտնում եմ, որ Ազարյանը մեր դատական համակարգի ամենաբացառիկ, լավագույն դատավորներից մեկն է, շատ կուզենայի, որ նրա նման դատավորներ լինեն մեր դատական համակարգում, բայց միաժամանակ ընդգծում եմ, որ ընդհանրապես համաձայն չեմ Ազարյանի կողմից կայացված դատական ակտի հետ։ Դա առնվազն վիճահարույց էր անգամ ինքնաբացարկի առումով։ Հարգելի պարոն Ազարյան, դուք գիտեիք, որ շահարկվելու է կամ քննության առարկա է դառնալու այն հանգամանքը, որ լինելով օբյեկտիվ կամ անաչառ դատավոր, Մարտի 1-ի գործերով հրապարակել եք մի քանի դատական ակտեր։ Ես չեմ վիճարկում այդ դատական ակտերի օբյեկտիվությունը։ Ավելին, կա խոսակցություն, որ դուք Ռոբերտ Քոչարյանի նախագահության ապարատում եք։ Իսկ  Դատական օրենսգիրքը, սահմանադրական օրենքը, այդ թվում՝ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում են ինքնաբացարկի հիմքեր, որոնցից ամենաառանցքայինն այն է, որ եթե երրորդ անձի մոտ կարող է թեկուզ աննշան ձեր անաչառության վերաբերյալ խնդիր առաջանալ, ապա պարտավոր ես ինքնաբացարկ հայտնել»։
 
Խոսելով Նիկոլ Փաշինյանի սահմանադրական փոփոխություններ անելու առաջարկի մասին փաստաբանը նշեց. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անելու համար, ինչը ենթադրում է Փաշինյանի կառավարության մեծամասնության հաստատում ԱԺ-ում, չի կարելի Սահմանադրություն փոխել։ Այո, ես պնդում եմ, որ այդ Սահմանադրությունը պետք է փոփոխվի, բայց արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Ես այսօր ուղղակի դիմում եմ իրեն, որ չգնա այդ քայլին։ Փաշինյանը պարզ ասաց՝ իր մտահոգությունն այն է, որ իր հրաժարականից հետո կընտրեն այլ մարդու, բայց ես դա անգամ տեսականորեն եմ բացառում։ Փաշինյանի մտահոգություններն այդ առումով տեղին չեն: Բացառում եմ, որ Հանրապետական կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո նոր վարչապետի թեկնածու կառաջադրի։ Պատկերացնո՞ւմ եք դրանից հետո հրապարակում հավաքված ժողովրդի տրամադրությունները, կստեղծվի պայթյունավտանգ իրավիճակ։ Չեմ պատկերացնում, որ Փաշինյանից հետո որեւէ մեկը կարող է վարչապետ լինել»:
 
Իսկ Մարտի 1-ի բացահայտման առընչությամբ Նորայր Նորիկյանը կարծում է, որ Մարտի մեկի գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս պետք է ենթարկվի քրեական հետապնդման.«Չեմ կարծում, որ 2008-ին վարչապետ Սարգսյանը տեղյակ չի եղել Միքայել Հարությունյանի արձակած հրամանի մասին: Նա փաստացի՝ «դե յուրե» վարչապետն էր և բնական է  համաձայնություն է տվել պաշտպանության այդ ժամանակվա նախարար Միքայել Հարությունյանի գործողություններին: Քննության ընթացքում կլինեն հիմքեր՝ նրան ոչ միայն Սահմանադրական կարգ տապալելու, այլև այլ մեղադրանք առաջադրելու համար: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Մարտի մեկի գործը բացահայտված է դա քաղաքական հայտարարություն է: Մարտի մեկի բացահայտման մասին լիարժեք կխոսենք այն ժամանակ, երբ տասը քաղաքացու սպանության անմիջական հրամայողներն ու  կատարողները բացահայտված կլինեն»,-ասաց Նորայր Նորիկյանը: 
 
Ինչ վերաբերում է վարչապետի՝ անցումային արդարադատության անցնելու մասին հայտարարությանը, Նորայր Նորիկյանը գտնում է, որ  ՀՀ օրենսդրությունը բավարար է արդարություն հաստատելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր