«Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել են «BMW», «Tesla» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները, վիրավnրներ կան          Արտակարգ դեպք՝ Երևանում, գումարի շուրջ վեճի ժամանակ hարևանը տուփով hարվածել է hարևանի գլխին       Մայիսին այս կենդանակերպի նշանները կբարելավեն կյանքը բոլոր ոլորտներում    

22 օգոս 2018 10:18

«Ժողովուրդ».Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները փակվել են

«Ժողովուրդ».Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող գազալցակայանները փակվել են«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո փակվել են Էջմիածնում նրա ընտանիքին պատկանող գազալցակայանները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում գտնվող գազալցակայանը, որը տարիներ շարունակ վտանգավոր է եղել մարդկանց կյանքի համար, ապամոնտաժվել է: Նույն ճակատագրին է արժանացել նաև Մարգարա-Էջմիածին տանող գազալցակայանը, որը ևս կապվում է Գրիգորյանների հետ: Բացի այս, Գրիգորյաններին պատկանող Էջմիածնի «Ունիվերմագ»-ի, ինչպես նաև «Լեժանկա» կոչվող առևտրի կետերի տաղավարների վարձերը զգալի նվազել են:
«Լեժանկա»-ի առևտրականները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Գրիգորյանները կատարվածից հետո վախեցած նվազեցրել են տաղավարի վարձը՝ 60 հազարից դարձնելով 30 հազար դրամ:
Նշենք, որ այս տարածքում մարդիկ «լեժանկաների» վրա հագուստ և այլ իրեր են վաճառում, իսկ տարածքը պատկանում է Մանվել Գրիգորյանին»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր